ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հուլիսի 13-ի «Հանրային խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-157-Ա հրամանագրով ստեղծված հանձնախմբի առաջարկությունները.

1. Հաստատել Հանրային խորհրդի կանոնադրությունը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակվող` Հանրային խորհրդիանդամների կազմը (համաձայնությամբ)` համաձայն 2-րդ հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված` Հանրային խորհրդի անդամները սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո 40 օրվա ընթացքում կազմակերպում են Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման և Հանրային խորհրդի մյուս անդամների ընտրության գործընթացը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. մարտի 11
Երևան
ՆԿ-36-Ն

Հավելված 1 (PDF, 292 Кб)
Հավելված 2 (PDF, 173 Кб)



← К списку