05
03, 2018

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների երդման առթիվ

Երկրապահ կամավորականների միության հարգարժա՛ն անդամներ և հյուրեր,

«Պատանի երկրապահ» կառույցի սիրելի՛ նորագիր անդամներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հանդիսավոր երդման կապակցությամբ:

Արդեն ավանդական դարձած այս արարողությունը պատանի երկրապահ դառնալու խորհրդանշական մկրտություն է: Այսօրվանից դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք:

Այս արարողությունը տեղի է ունենում մարտի 5-ին՝ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան խորհրդանշական օրը: Հավատում եմ, որ դուք հավատարմորեն շարունակելու եք Սպարապետի հայրենասիրական մեծ գործը և Երկրապահ կամավորականների միության բարի ավանդույթները:
Մաղթում եմ բոլորիդ, որ հպարտությամբ և պատվով կրեք «Պատանի երկրապահ» անունը, որն առաջին հերթին պատասխանատվություն և պարտականություն է: Մաղթում եմ, որ ձեր պատանեկան ուժն ու եռանդը ծառայեցնեք հայրենանվեր գործերի և արձանագրեք նորանոր հաջողություններ:
 

← Վերադառնալ