16
12, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի նկարիչների միության համագումարի մասնակիցներին

 

 Ողջունում եմ Հայաստանի նկարիչների միության 18-րդ համագումարի մասնակիցներին և հյուրերին։

Հայաստանի նկարիչների միությունն ունի հարուստ պատմություն և ավանդույթներ, իր գոյության ողջ ընթացքում եղել է մշակութային լուրջ խթան մեր հասարակության համար։ Ի հայտ է եկել հայ կերպարվեստի մի փայլուն համաստեղություն՝ մեծագույն անուններ, որոնցով իրավամբ հպարտանում ենք, և որոնք նշանակալի հետք են թողել ոչ միայն հայ, այլև համաշխարհային կերպարվեստում:

Այսօր Հայաստանի նկարիչների միությունը պատմական նոր իրավիճակում կարողանում է ապացուցել, որ իր հաստատուն տեղն է գրավում ժամանակակից արվեստում և անփոխարինելի դեր ունի Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքում:

Կրկին ողջունելով համագումարին՝ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ հայ կերպարվեստի զարգացման և մեր մշակույթի հարատևման:
 

← Վերադառնալ