Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
20
08, 2010
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Գյումրիի “Պատվո բլուր” հուշահամալիրի բացման արարողությանը
Մեծարգո Դմիտրի Անատոլիի,
Հարգելի բարեկամներ,
Ուրախ եմ ողջունելու Ձեզ այստեղ` ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուս մարտիկների հուշահամալիրի մոտ: Հենց այս վայրերում, մեծ մասամբ` այստեղից դեպի հարավ, տեղի են ունեցել կովկասյան ռազմաճակատի ամենաթեժ մարտերը: Հարյուր հիսունհինգ տարի առաջ կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, հետեւակազորի գեներալ Մուրավյով-Կարսկու հրամանով այստեղ հիմնվեց զինվորական գերեզմանոց` “Պատվո բլուրը”, որտեղ իրենց վերջին հանգրվանը գտան ռազմի գործի համար իրենց կյանքը զոհած հարյուրավոր զինվորներ եւ սպաներ:
Օսմանյան կայսրության լծի տակ ապրող ազգերն ակնկալում էին ազատագրում եւ փրկություն Ռուսաստանի աջակցությամբ: Ռուսական բանակի մուտքը նրանց բնօրրաններ նշանակում էր ազատության, ինքնորոշման եւ անկախացման հնարավորություն: Եւ պատահական չէ, որ հայ ժողովուրդը, որի պատմական հայրենիքը բաժանված էր Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների սահմաններով, սուլթանների բռնապետությունից ազատվելու գործում ակնկալում էր ռուսական բանակի աջակցությունը: Հենց այդ ժամանակներում էլ առաջացավ դիվանագիտության պատմության բարդագույն հիմնահարցերից մեկը` այսպես կոչված` “Արեւելյան հարցը”, որի արձագանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս Բալկաններում եւ Կովկասում:
Հայ ժողովուրդը երազում էր իր պատմական հայրենիքի ազատագրման մասին, մինչդեռ Օսմանյան կառավարությունը սպասում էր հարմար առիթի` վերջնականապես լուծելու “հայկական հարցը”: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այդ կառավարությունն իր հայ հպատակների դեմ ահաբեկություն սանձազերծեց ոչ միայն այն վայրերում, որտեղ ռազմական գործողություններ էին ընթանում: Հայ քաղաքացիական բնակչությունը` կանայք, երեխաներ, ծերեր, անողոքաբար արտաքսվեց Օսմանյան կայսրության բոլոր քաղաքներից, գյուղերից եւ բնաջնջվեց:
Ռուսական առածն ասում է. ”Ով անցածը հիշի` նրա աչքը դուրս գա”: Ռուս մեծ գրող Ալեքսանդր Իսայի Սոլժենիցինն իր վիպական “ԳՈւԼԱԳ Արխիպելագ’’-ի նախաբանում հիշատակում է այդ առածի շարունակությունը. “Իսկ ով մոռանա` նրա` երկուսը”:
Չկան այնպիսի երկու հարեւան ժողովուրդներ, որոնք չունենան պատմական հակասություններ, հակամարտություններ, տարաձայնություններ, որոնցից շատերն այսօր էլ լուծված չեն: Բայց այդ մարտահրավերի քաղաքակիրթ պատասխանը լիարժեք համագործակցությունն է` փոխշահավետ առեւտուրը եւ փոխըմբռնման ուղիների համատեղ որոնումը: Հենց այս տրամաբանությամբ էլ մենք առաջնորդվեցինք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացը նախաձեռնելիս: Բայց գործընթացն արգելակվեց, քանի որ Թուրքիայի ղեկավարությունը անհրաժեշտ քաղաքական կամք չդրսեւորեց: Մենք, ցավոք, ստիպված ենք սպասել պաշտոնական Անկարայի` իր միջազգային պարտավորությունները կատարելու իրական պատրաստակամությանը:
Մեծարգո Դմիտրի Անատոլիի,
Հարգելի բարեկամներ,
Խորհրդային տարիներին գաղափարախոսական պատճառներով ճակատագրի քմահաճույքին թողնված “Պատվո բլուր” զինվորական գերեզմանոցի վերականգնումը դարձավ պատվի խնդիր` արժանի հայ-ռուսական հարաբերությունների մակարդակին: Դմիտրի Անատոլիի, այսօր ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ` այս հուշարձանի բացմանը Ձեր մասնակցության համար: Հատուկ ցանկանում եմ նշել եւ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Եվգենիի Կովալենկոյին, ով նախաձեռնեց այս նախագիծը եւ նրա իրականացումը դարձրեց իր ամենօրյա խնդիրը, ինչպես նաեւ` Հայաստանի Հանրապետության Շիրակի եւ Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզերի վարչակազմերին, որոնց համագործակցության շրջանակում էլ ստորագրվել էր այս հուշահամալիրի վերականգնման մասին համաձայնագիրը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել “Պատվի գործ” բարեգործական հիմնադրամին, ճարտարապետներին, քանդակագործներին, շինարարներին, բոլորին, ովքեր մասնակցել են այս ազնվաբարո գործի իրականացմանը:
Իսկապես, ով չի հիշում անցյալը` նա չունի ապագա: Այստեղ` “Պատվո բլուր”-ում, վերականգնվել է ռուս սպաների հուշարձանը, որը պայթեցվել էր 1919 թ. Կարսում` պատմական իրադարձությունների ցավալի զարգացումների հետեւանքով սահմանի այն կողմում հայտնված քաղաքում: Մենք հարգում ենք մեր պատմությունը, հարգում ենք զինվորների հիշատակը, ովքեր իրենց վերջին հանգրվանը գտան հայկական հողում:
Հայ-ռուսական բարեկամության պատմությունը, որը կարելի է բնութագրել որպես երկու ժողովուրդների մշտական մերձեցում, հարուստ է հերոսության, ընդհանուր նպատակի եւ ընդհանուր հաղթանակի համար ինքնազոհության օրինակներով: Մենք հիշում եւ հարգում ենք գեներալներ Նիկոլայ Մուրավյովի, Միխայիլ Լորիս-Մելիքովի, Արշակ Տեր-Ղուկասովի եւ Միխայիլ Սկոբելեւի, Յակով Ալխազովի եւ Կոնստանտին Կոմարովի սխրանքը: Մեր պատմության այս էջերը ձեւավորեցին վստահության եւ զորավիգ լինելու հատուկ ոգի, որն այսօր էլ պայմանավորում է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները:
Հենց այդ բարձր ոգին եւ պատմական դժվարին փորձություններով ստուգված բարեկամական հարաբերություններն են եղել այն անսպառ ուժի, արիության եւ հերոսության հիմքում, որոնք դրսեւորեցին մեր հայրերը եւ պապերը` պաշտպանելով Կուրսկի աղեղը, ճեղքելով Լենինգրադի պաշարման օղակը, ազատագրելով Եվրոպայի երկրները եւ ժողովուրդներին: Մենք հպարտանում ենք նրանով, որ Հայաստանի եւ Արցախի ազատատենչ զավակները եղել են այդ մարտիկների ավանգարդում` դրսեւորելով իրենց խիզախությունը ռազմի դաշտում: Ես հպարտ եմ, որ երկու համաշխարհային պատերազմների ճակատագրական տարիներին Հայաստանի ժողովուրդը մարտնչում էր պատմության ճիշտ կողմում: Այսօրվա միջոցառումը ես համարում եմ ազատության եւ արդարության հաղթանակի համար ուս ուսի մարտնչած բոլոր զինվորների հանդեպ անկեղծ երախտագիտության նշան:
Հարգելի բարեկամներ,
Այսօր հայ-ռուսական հարաբերությունները, առանց չափազանցության, անկեղծ բարեկամության եւ փոխադարձ հարգանքի օրինակ են: Մեր ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնական շահերին` Հայաստանի եւ Ռուսաստանի հետագա զարգացմանը, մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդմանը: Հայ-ռուսական ռազմաքաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցությունը դինամիկ եւ հաջող կզարգանա շնորհիվ այն դրական ազդակների, որոնք նա ստանում է մեր ժողովուրդներից եւ մեր երկրների կառավարություններից:
Ռուսաստանի եւ Հայաստանի դաշնակցային փոխգործակցությունը մենք դիտարկում ենք որպես մեր տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ապահովման ամենակարեւոր եւ անփոխարինելի բաղադրիչ: Մենք գիտակցում ենք, որ փոխհարաբերությունների այսպիսի մակարդակը ենթադրում է պատմական պատասխանատվություն ինչպես մեր ապագա սերունդների, այնպես էլ տարածաշրջանի եւ աշխարհի ժողովուրդների առջեւ: Հայաստանը միշտ եղել է վստահելի դաշնակից եւ գործընկեր: Ապագայում էլ մեր խոսքի եւ գործի միջեւ անհամապատասխանություն չի լինի:
Հայ-ռուսական փոխըմբռնումն ունի խոր եւ ամուր պատմական արմատներ: Դրանց շնորհիվ էլ մենք այստեղ ենք` այս հուշահամալիրի մոտ: Եւ մեր շարժիչ ուժը ոչ թե այսրոպեական զգացմունքները կամ անցյալի իներցիան է, այլ մեր երկարաժամկետ ազգային շահերի գիտակցումը եւ դրանց հետեւողական իրականացումը: Սա մեզ նաեւ թույլ է տալիս համարժեք արձագանքել ժամանակակից աշխարհի ոչ միանշանակ շատ մարտահրավերներին: Հենց այս ըմբռնումով էլ մենք այսօր ստորագրեցինք Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին արձանագրությունը եւ ընդլայնեցինք դրա պատասխանատվության ոլորտը:
“Պատվո բլուրը” Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության եւս մեկ խորհրդանիշ է: Ես վստահ եմ, որ այստեղ միշտ կլինեն թարմ ծաղիկներ, վառ` ինչպես մեր հարաբերությունների պատմությունը: Հիշելով մեր հերոսներին` մենք պետք է խաղաղության եւ արարման կոչով դիմենք մեր երիտասարդ սերնդին.
Արժանի´ եղեք նահատակվածների հիշատակին: Հավե'րժ արժանի: