Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
24
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ամերիկահայ առաջատար կազմակերպությունների կողմից կազմակերպած հանդիսավոր ընդունելությանը
Սիրելի՛ հայրենակիցներ,
հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
գերաշնորհ հայրեր.
Իմ վերջին այցելությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներ շուրջ մեկ տարի առաջ էր, և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ իմ վերջին այսօրինակ հանդիպումն էլ այդ ժամանակ էր` Լոս-Անջելեսում: Մեկ տարի առաջ այստեղ, ամերիկյան հողի վրա հանդես գալով մեր հայրենակիցների առջև` ես խոսում էի այն մասին, որ հայ ժողովրդի համար եկել է նոր հաղթանակներ տոնելու ժամանակը: Այն մասին, որ մեզնից յուրաքանչյուրը հայոց պետականության կրողն է, իսկ բոլորս միասին այն կերտողներն ենք: Եվ սա իսկապես մեծ հպարտություն է յուրաքանչյուր հայորդու համար: Ես հիմա էլ նույնն եմ ասում և ուզում եմ մեկ անգամ ևս ամրագրել, որ անկախ պետականության վերականգնումով մեր պայքարն ամենևին էլ չավարտվեց: Ճիշտ հակառակը. մենք նոր փուլ մտանք ազգային նպատակների իրագործման համար մեր պայքարում, և, փառք Աստծո, մեր խնդիրներն այսօր զարգացման խնդիրներ են, իսկ նպատակները` վերելքի նպատակներ: Ընդամենը մի քանի օր առաջ մենք տոնեցինք 20-րդ դարավերջի մեր պատմական հաղթանակի` անկախության ձեռքբերման 17-ամյակը. տոնեցինք ազգովի, Հայաստանում և Հայաստանից դուրս:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ ամերիկահայ համայնքին, այստեղ գործող կազմակերպություններին ու անհատներին, որոնք հայանպաստ ձեռնարկումներով հետևողականորեն իրենց օժանդակությունն են բերում Հայաստանի ու Արցախի խնդիրների լուծման, հայոց ցեղասպանության դատապարտման ու պատմական արդարության վերականգնման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացներին: Հավատացնում եմ ձեզ` մեր օրերում ոչինչ աննկատ չի մնում: Ողջ աշխարհն է տեսնում, որ պատմության քառուղիներն անցած այս հնամենի ժողովուրդն այսօր էլ իր նպատակներում միակամ է, իր գործողություններում` միասնական: Ես սա ուրախությամբ եմ արձանագրում և որպես հայ մարդ, ով գիտի իր ազգի պատմության թողած դասերը, ես հպարտ եմ դրանով: Եվ այդ միասնականությունն է հենց, որ արդյունքների համար ամուր հիմք է ստեղծում:
Միասնականությունը մեզ այսօր պետք է առավել, քան երբեք: Տեսե՛ք, թե ինչ է կատարվում մեր երկրի շուրջը` տարածաշրջանում և անընդհատ փոքրացող աշխարհում ընդհանրապես: Հայաստանը նավակի պես կրկին հայտնվել է մեծ ալեկոծությունների ուղիղ կենտրոնում: Պատերազմ հենց մեր հարևանությամբ, փակ սահմաններ, արտաքին հաղորդակցման խնդիրներ, բարդացող տարածաշրջանային հարաբերություններ, գերտերությունների շահերի բախում. սա է այսօրվա իրականության շրջանակը Հայաստանի համար: Եվ այս պայմաններում է, որ մենք ոչ թե գոյատևման, այլ զարգացման խնդիրներ պիտի լուծենք: Միասի՛ն պիտի լուծենք:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մոտ երկու շաբաթ առաջ ես հանդիպում ունեցա Երևանում հյուրընկալված Թուրքիայի Նախագահի հետ: Մեր խոսակցությունն ավարտվեց հստակ համաձայնությամբ այն մասին, որ մեր երկրների միջև առկա խնդիրները չպետք է թողնենք գալիք սերունդներին: Ես հավատում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում իսկապես եկել է խնդիրները լուծելու ժամանակը, և ես տեսա այդ պատրաստակամությունը իմ թուրք գործընկերոջ մոտ, զգացի նաև դժվարին որոշումներ կայացնելու բավարար քաջություն նրա մոտ: Այս ամենն ինձ հիմք է տալիս հուսալու, որ մենք այլևս չենք շարժվի առկա խնդիրների լուծումը ապագային թողնելու ճանապարհով և ժամանակ ձգելու պատրվակներ կամ մեխանիզմներ չենք հորինի:
Երևանյան հանդիպումից օրեր անց Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է նայել իր անցյալին, պատրաստ է դեմ հանդիման կանգնել ենթադրվող հանձնաժողովի եզրահանգումներին: Սրանք խիզախ իշխանության ներկայացուցչի խոսքեր են: Այժմ մենք պիտի մտածենք, թե ինչպես կարող ենք օգնել Թուրքիայի հասարակությանը ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելու հարցում, այն հասարակությանը, որի հարյուր հազարավոր ներկայացուցիչները փողոց էին ելել "մենք բոլորս հրանտդինք ենք","մենք բոլորս հայ են" պաստառներով:
Մի բան ինձ համար ակնհայտ է. մենք պիտի խոսենք, խոսենք բոլոր թեմաների շուրջ: Շփումներից, խոսակցություններից հրաժարվում են այն մարդիկ, ովքեր ասելիք չունեն և բարդույթավորված են: Մենք որևէ բարդույթ չունենք, մեր ասելիքը հստակ է: Եվ ես ուզում եմ հուսալ, որ հեռու չէ այն օրը, երբ երկու հարևան երկրները, որպես բնականոն հարաբերություններ ունեցող պետություններ, երկկողմ պետական շփումների հարթությունում կլուծեն առկա առաջնահերթ խնդիրները:
Մեր հանդիպման ժամանակ Թուրքիայի Նախագահը պատրաստակամություն հայտնեց հարկ եղած դեպքում օժանդակելու, կրկնում եմ` օժանդակելու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Մենք միշտ էլ ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական գործունեության համար դրական մթնոլորտ ստեղծող ցանկացած օժանդակություն, և Թուրքիայի Նախագահի նախաձեռնությունը կարող է այդպիսին լինել: Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր գլխավոր նպատակն է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով համոզել ադրբեջանական կողմին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը անխուսափելի է: Եվ ես համոզված եմ, որ այդ իրավունքի ճանաչումից հետո մենք համատեղ ջանքերով, մեծ քայլերով առաջ ենք շարժվելու:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանը մեկ տարվա ընթացքում երկու համապետական ընտրություններ անցավ: Դա փորձություն էր ժողովրդավարության համապատասխան ավանդույթները դեռ նոր-նոր ձևավորող մեր հասարակության համար: Այդ գործընթացից մենք դուրս եկանք հստակ դասեր սերտած: Եվ այսօր մեր հանրությունը սպասում է փոփոխությունների, սպասում է արագ զարգացման, և մեր գործունեության նպատակն էլ հենց մեր միլիոնավոր հայրենակիցների ակնկալիքները, հույսերն ու պահանջներն իրականություն դարձնելն է, հիմքեր ստեղծելն այն փոփոխությունների շարունակության համար, որոնք մեր պետության հետագա զարգացման ուղղակի հրամայականն են:
Մենք ակնկալում ենք աշխարհասփյուռ մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունն այս գործընթացներին: Եվ ես խնդրում եմ մեր բոլոր հայրենակիցներին դեն նետել գոյություն ունեցող այն կարծրատիպը, իբր թե հայրենիքում չի կարելի փող վաստակել: Իրականում հայրենիքում փող աշխատել նշանակում է նպաստել հայրենիքի զարգացմանը: Մենք մեկ անգամ չենք խոսել այն մասին, որ Հայաստանն այսօր ոչ թե հումանիտար օգնության, այլ զարգացման ծրագրերի կարիք ունի: Կարծում եմ` շատերը կհամաձայնեն, որ Հայաստանի տնտեսությունն այսօր շահավետ ներդրումներ անելու իրական հնարավորություններ է ընձեռում, իսկ այդ հնարավորություններից առաջին հերթին կարող են օգտվել աշխարհասփյուռ մեր հայրենակիցները: Եվ դա հատկապես արդիական է դառնում այսօր` գլոբալ ֆինանսական ճգնաժամի համատեքստում:
Ընդհանրապես Հայաստանի զարգացման մեր ծրագրերում մենք համարձակ նպատակադրումներ ունենք: Դուք գիտեք, որ մենք ավարտում ենք Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը` հեռանկարային ու հավակնոտ մի նախաձեռնություն: Մենք այդօրինակ և առավել մասշտաբային այլ ծրագրեր էլ ունենք: Մենք սկսում ենք նոր ու ժամանակակից ատոմակայան կառուցել: Կառուցում ենք Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ: Մենք պատրաստվում ենք Հայաստան-Իրան երկաթուղի կառուցել: Առաջիկա 3-4 տարիների ընթացքում մենք լուծելու ենք երկրաշարժից տուժած և երկրաշարժի 20-ամյա տարելիցի նախօրյակին դեռևս անօթևան շուրջ 7000 ընտանիքների բնակարանային հիմնախնդիրները: Մենք նախաձեռնել ենք նաև համահայկական բանկ և ներդրումային հիմնադրամ ստեղծել, որոնք մեծամասշտաբ գործարար ծրագրեր են ֆինանսավորելու: Սա նշանակում է, որ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող յուրաքանչյուր հայ կարող է համապատասխան մասնագիտացված կառույցի միջոցով իր խնայողություններն աշխատեցնել հանուն Հայաստանի բարգավաճման և, միևնույն ժամանակ, տնտեսական շահ ստանալ:
Մենք կազմավորել ենք նաև հայության գործարար և ստեղծագործ ներուժը Հայաստանի տնտեսության վերելքին ուղղորդող կառույց` ազգային մրցունակության խորհուրդ, որի աշխատանքներին հաճույքով մասնակցում են տարբեր երկրներում գործարար լուրջ հաջողությունների հասած ու կայացած անհատներ: Ընդ որում, ես այս դահլիճում տեսա նրանցից առնվազն երկուսին: Իրենց բազմազբաղ օրակարգում այդ մարդիկ ժամանակ են գտնում, պարբերաբար հավաքվում ու քննարկում են Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարները, մշակում ծրագրեր, թե ինչպես մեր երկրի հնարավորությունները դարձնել գործուն առավելություններ մեր տարածաշրջանային համատեքստում: Կառավարության հետ սերտ համագործակցության մթնոլորտում` խորհուրդն արդեն իսկ բավականաչափ առաջ է շարժվել Հայաստանի կրթական, առողջապահական, ֆինանսաբանկային ու տուրիստական ներուժը զարգացնելու, առկա հնարավորությունները նախագծերի վերածելու և իրագործելու ճանապարհին: Ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, նրանց, ովքեր տարիների ընթացքում հարուստ փորձ են կուտակել աշխարհի լավագույն գործարար շրջանակներում` մասնակից դառնալ այս գործընթացին: Հայրենիքն այսօր առաջին հերթին իր զավակների փորձի ու գիտելիքի կարիքն ունի:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Բազմադեմ է հայկական սփյուռքը, բազմադավան ու
բազմալեզու: Սակայն ամենից առաջ ու ամենից առավել բազմազոր է հայկական սփյուռքը: Ու որքան էլ հակասական հնչի. լինելով առավել զորավոր, քան երբևէ, հայկական սփյուռքն այսօր ապրում է պատմական ամենադժվար շրջանը և կարիք ունի հոգածության ու խնամքի: Առանց հոգածության ու խնամքի 15-20 տարում կուծանա այն զորավոր սփյուռքը, որին նախանձում է աշխարհը: Եվ ուրիշ ով կարող է ու պիտի հոգ տանի աշխարհասփյուռ հայության մասին, եթե ոչ վերածնված հայկական պետությունը` Հայաստանը:
Այո՛, պետություն կերտում է քաղաքացին: Սակայն մշտապես և մանավանդ արհավիրքների պահին սփյուռքն անտրտունջ զորավիգ է եղել հայաստանցուն, արցախցուն, ում տառապանքով, կյանք ու արյունով են գծվել հայկական պետության սահմանները: Հասել է ժամը, երբ հաղթանակած Հայաստանի քաղաքացին պիտի թիկունք ու հենարան դառնա աշխարհի ցանկացած վայրում գտնվող իր համաքաղաքացուն և ազգակցին:
Տարիներ շարունակ հայկական սփյուռքը եղել է նոր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու` հայկական պետականության զարգացման անգնահատելի հենարանը: Եվ կմնա, եթե տվածի փոխարեն ստանա անհրաժեշտը: Հայաստանի քաղաքացին, Հայաստան պետությունը աշխարհասփյուռ հայերին առաջարկելու բան պիտի ունենա այսօր: Եվ խնդիրը փոխադարձության սկզբունքի պահպանումը չէ’ բնավ: Հայության կարողությունը բոլոր հայերի հավաքական կարողությունն է: Մի հատվածում ավելանալու համար այն չպետք է պակասի մյուսում: Այն պետք է ավելանա ամենուր: Մի հատվածը չպետք է հզորանա մյուսի թուլացման հաշվին: Հայկական հարստությունը Հայաստանի հարստությունը չէ միայն: Հայության տարբեր հատվածների միջև փոխգործակցության արդյունքում հայկական կարողությունը ոչ թե պիտի բաժանվի ու վերաբաշխվի, այլ պիտի բազմապատկվի ու հաստատվի: Հայկական "հաշվեկշիռը" պիտի աճի:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այո, բազմադեմ է հայկական սփյուռքը, տարակարծիք ու տարակարիք: Բայց գիտենք արդյոք մենք, որ սփյուռքի նման բազմազանությունն իրականում հայության ուժն է, ոչ թե թուլությունը: Ընկալում ենք արդյոք, որ մշակութային, լեզվական, կրոնական բազմադեմությունը արատ չէ ամենևին, որի դեմ պետք է պայքարել, այլ հայությանը տրված առավելություն է, որ յուրահատուկ հնարավորություններ է ընձեռում:
Մենք պետք է հաղթահարենք Սփյուռքի մասին գոյություն ունեցող ներկա կարծրատիպերը: Պետք է բացենք մեր աչքերը առկա` երբեմն դառն իրողության առջև: Չէ որ կայացած, հաստատված, իր ոտքերի վրա ամուր կանգնած հայի կողքին ունենք ազգակից, որն այսօր կարիքի մեջ է: Պիտի իրական պատկեր ունենանք հայ մարդու մասին, որտեղ ու ինչ պայմաններում էլ նա գտնվի, ու պիտի ասենք ճշմարտությունը և փոխենք սփյուռքի մասին մեր պատկերացումները: Հայաստանը պիտի ունենա կառույց, որը կկանգնի դրսում ապրող իր քաղաքացու և ազգակցի թիկունքին, կկանգնի ուժերի ներածի չափով, կկանգնի նրա կողքին, ով զգում է իր կարիքը:
Ասված է. "Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ լավն է, այլ նրա համար, որ քոնն է": Ուրեմն ժամանակն է, որ ասվի. "Հային չեն սիրում նրա համար, որովհետև լավն է, կայացած է, այլ որովհետև քոնն է":
Սակայն ամենից առաջ անհրաժեշտ է ձևավորել և ձևակերպել հայկական նոր ինքնությունը: Ինքնություն, որը պիտի դառնա հայի փարոսը նոր դարում: Հայկական ինքնությունը պիտի լինի մարդակենտրոն, ազատակենտրոն ու իրավակենտրոն: Ազատության և իրավունքի վրա հիմնված ինքնությունն է առավել քան հրապուրիչ և զորացնող: Այն կարող է ամուր հենք լինել հայի համար իր երկրի հասարակությանն ինտեգրվելու և ներքին բարդույթներից ու հակասություններից ազատ հոգեկերտվածքով հաջողությունների հասնելու համար: Ինտեգրվելու` որպես հայ, որպես ազատ մարդ, որպես իր մշտական բնակության վայրի հաջողությանը նվիրված քաղաքացի: Նման ինքնությամբ հայն իր երկրի լավագույն քաղաքացին է, նրա հենարանը: Ուրեմն, լավ հայը` Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի կամ Վրաստանի լավ քաղաքացին է: Ուրեմն լավ հայը միշտ և ամենուրեք մրցունակ է, մրցունակ ազգի ազգային մրցունակության կրողը` իր ստեղծած արժեքներով, ապրանքներով, մատուցած ծառայություններով: Հայկական ինքնության առանցքը հայկական հպարտությունն է: Հայկական հպարտության խարիսխը` մրցունակությունը: Մրցունակ են արդյոք Հայաստանի քաղաքացին ու հայ մարդը: Եվ այո եվ պիտի՛ դառնան:
Դարեր շարունակ Հայաստանը եղել և մնում է համայն հայության երազանքների հանգրվանը: Եվ պիտի լինի, քանզի հայ ինքնության հանելուկի բանալին Հայաստան երկիրն է: Այլընտրանք չկա: Արհավիրքների և դրանց հետևանքների վերացման շուրջ համախմբվածությունն ու միաբանությունը ժամանակի հետ անհետանում են: Եկել է արհավիրքակենտրոն սփյուռքը հայաստանակենտրոն դարձնելու ժամանակը: Մեր տունն աշխարհն է, մեր օջախը` Հայաստանը: Հրաշք Հայաստանը:
Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ և խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից: Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը, սոցիալիստ կամ ժողովրդավար հայը, ազատական կամ ազգայնական հայը` պարզապես հայ է: Հայկական ինքնությունը չպետք է սահմանափակվի ինքն իր "ճշմարիտ" հատվածի մեջ ու պարփակվի` փորձելով պահպանել ինքնամփոփ անաղարտությունը: Հարատևման բանալին բազմազանությունն է, իսկ բնության անաղարտ տեսակները դատապարտված են: Հայկական ինքնության հովանու տակ բազմազանությունն է: Հայկական բազմազանության շաղախը հանդուրժողականությունն է: Հանդուրժողական ենք մենք այսօր: Պիտի՛ դառնանք: Պարտավոր ենք դառնալ:
Բնությունը զարգացմանն այլընտրանք չի թողնում, զարգացման այլընտրանքը թոշնումն է, անկումը, անհետացումը: Անհնար է պահպանել որևէ բան նույն վիճակում: Հայապահպանությունը քիչ է, ուծացման հականիշը հայապահպանությունը չէ` հայազարգացումն է: Ուրեմն բոլորիս գործունեության հանրագումարն էլ պիտի "հայազարգացումը" դառնա, իսկ նպատակը` նորօրյա "հայկական աշխարհը": Եվ մենք պետք է հասկանանք սփյուռքի տարբեր հատվածների ինքնակազմակերպման ձևը` հայկական ինքնության շուրջ:
Ահա այս և մյուս խնդիրներն են, որ պիտի լուծենք ազգովի, և առաջին հերթին պիտի լուծի Հայաստան պետությունը: Պետության գործիքը կառույցներն են: Մենք արդեն ստեղծել ենք Սփյուռքի նախարարություն, որը կսկսի գործել բառացիորեն օրեր անց: Մենք շատ գործ ունենք անելու և պետք է սկսենք առանց հապաղելու:
Սիրելի’ հայրենակիցներ,
Շրջանագիծը չունի սկիզբ և չունի վերջ: Նրա ամեն մի կետ և’ սկիզբ է, և’ վերջ: Սակայն շրջանագծի սահմանման համար անհրաժեշտ է մի կետ, որից շրջանագծի բոլոր կետերը հավասարահեռ են. դա շրջանագծի կենտրոնը կամ ձգողության կենտրոնն է: Աշխարհասփյուռ հայության ձգողության կենտրոնը Հայաստան հայրենիքն է, որից իր բոլոր զավակները հավասարաչափ հեռու են և մոտիկ: Եվ շարունակելու է լինել այդպիսին: Ուրեմն, կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը, փառք հայ ժողովրդին և շատ շնորհակալ եմ այս ջերմ ընդունելության համար և ձեզնով հպարտ եմ, շատ շնորհակալ` ձեր աջակցության համար: Վստահ եղեք, որ Հայաստանը մի պետություն է առանց Սփյուռքի և բոլորովին այլ պետություն` Սփյուռքով: Մեր քույրերը և եղբայրներն անում են ամեն ինչ, որպեսզի Հայաստանը դառնա ժամանակակից բարգավաճող պետություն և դրա համար ես ձեզ շնորհակալութուն եմ հայտնում":