• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Փաստաթղթեր

Ստորագրված օրենքներ

  • Հրամանագրեր
  • Ստորագրված օրենքներ
  • Կարգադրություններ
  • Հաշվետվություններ
  • 24
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը Հանրապետության նախագահը Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, ըստ որի ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգման վարկերի բանկից ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն մի շարք ծրագրերի համար:  
  • 24
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը Հանրապետության նախագահը Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որի նպատակն է զարգացնել և ամրապնդել ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր գիտական տարածքը:  
  • 17
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 17-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, ըստ որի շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից:  
  • 12
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 12-ին ստորագրել է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը:  
  • 11
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում...
  • 09
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 9-ին ստորագրել է «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Կերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: Հանրապետության նախագահը ստորագրել է նաև «Հայաստանի Հանրապետության...
1
...
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
...
80
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: