12
02, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 12-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը, Կլիմայի մասին, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

 

← Վերադառնալ