Ստորագրված օրենքներ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 26-ին ստորագրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը և «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը: