Ստորագրված օրենքներ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 7-ին ստորագրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները, «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: