Փաստաթղթեր
Ստորագրված օրենքներ
14
02, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 14-ին ստորագրել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն¬ներ և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: