Ստորագրված օրենքներ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 7-ին ստորագրել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայող¬ների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը վավերացնելու մասին, ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալու-թյան միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թունիսի Հանրապե¬տության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացվելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքները: