Ստորագրված օրենքներ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 4-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: