01
02, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 1-ին ստորագրել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի դաշնային կառավարության միջև` «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին»» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքները, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը:
 

← Վերադառնալ