28
11, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 28-ին ստորագրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Նյութական պահուստի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Փաստաբանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները։
 

← Վերադառնալ