Ստորագրված օրենքներ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 29-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մաuին օրենքների փաթեթը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքները: