27
12, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 27-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը և «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխու-թյուններ կատարելու մասին, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
 

← Վերադառնալ