Ստորագրված օրենքներ
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին ստորագրել է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, ««Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին և «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքները: