Ստորագրված օրենքներ
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 18-ին ստորագրել է «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները: