20
05, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 20-ին ստորագրել է
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Ներման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:
 

← Վերադառնալ