Ստորագրված օրենքներ
Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, մասնավորապես՝ «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մաuին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մաuին, «Վարկային կազմակերպությունների մաuին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մաuին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները: