• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 03
    07, 2013
    Ընդունելություն՝ ի պատիվ երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցների Ընդունելություն՝ ի պատիվ երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցների   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը ի պատիվ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցների՝ կազմակերպել է ընդունելություն:  
  • 02
    07, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին: Սերժ Սարգսյանը ողջունել է ՄԻԵԴ նախագահի այցը մեր երկիր, հատկապես երբ այն կայանում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող կարևոր միջոցառումներից մեկի՝ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովի կապակցությամբ:...
  • 02
    07, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ալհաջի Թուքուր Մանին (նստավայրը՝ Թեհրան): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Նիգերիայի ակտիվ գործունեությունը Աֆրիկյան միության շրջանակներում, կարևորում նաև այդ երկրի ներդրումը աշխարհում խաղաղության ու...
  • 02
    07, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ: Հանրապետության Նախագահը տոնի կապակցությամբ նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային:   *** Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա...
  • 01
    07, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին: Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում Հանրապետության Նախագահը կարևորել է բարձրաստիճան այցելությունները և հույս հայտնել, որ Վրաստանի ներքին գործերի նախարարի այցն ու դրա շրջանակներում ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության հայ գործընկերների հետ նրա հանդիպումներն օգտակար և արդյունավետ կլինեն՝ խորացնելով այդ ոլորտներում համագործակցությունը: Հանդիպմանը ՀՀ Նախագահը և...
  • 01
    07, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազների պատվիրակությանը Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազների պատվիրակությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի առիթով եվրոպական մի շարք երկրներից և ԱՊՀ-ից Հայաստան ժամանած գլխավոր դատախազների պատվիրակությանը, ովքեր Երևանում մասնակցում են նաև Հայաստանի դատախազության մասնագիտական տոնի առթիվ տեղի ունեցող միջոցառումներին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել նրանց այցը փորձի փոխանակման, տարբեր երկրների և հասարակությունների առջև օրինականության, իրավակարգի և կայունության ապահովման առումով...
1
...
971
972
973
974
975
976
977
978
979
980
981
...
1351
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: