Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
25
04, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական ծառայությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Ողջունելով հյուրին նախագահը բարձր է գնահատել դեսպանի դերը հայ-լեհական սերտ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության զարգացման գործում: «Ձեր աշխատանքն ու ներդրումը մեր երկրների հարաբերությունների զարգացման գործում տպավորիչ և զգալի են: Մենք բոլորս գնահատում ենք այն, ինչ արել եք: Անկախությունից հետո Լեհաստանն...
24
04, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահ Խաչատուրյանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
24
04, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման համերգին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին։ Հնչել է Վ.Ա. Մոցարտի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։
23
04, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնին և մեդալակիրներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնության գերծանր քաշայինների ելույթներին: Մարզիկների մրցելույթների ավարտին Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է Եվրոպայի չեմպիոն՝ Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեին և Հայաստանը ներկայացնող մեդալակիրներ Վարազդատ Լալայանին և Սիմոն Մարտիրոսյանին:
21
04, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ժողովին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Իր խոսքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Ակադեմիայի և գիտահետազոտական ինստիտուտների գործունեության բովանդակությանն ու հիմնադրույթներին, ինչպես նաև ակադեմիական ոլորտում իրականացվող բարեփոխումների սկզբունքներին: Անդրադառնալով Հայաստանում գիտության դերին և կարևորությանը նախագահը մասնավորապես նշել է. «Ոչ ոք կասկած...
20
04, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ։ Հանրապետության նախագահն ու Լիտվայի վարչապետը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով և ընդգծել հայ-լիտվական բարեկամության ու համագործակցության կարևորությունը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ բարձր է գնահատում Լիտվայի դիրքորոշումն ու ակտիվ աջակցությունը հայ-ադրբեջանական սահմանում քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու հարցում։...
1
...
96
97
98
99
100
101
102
103
104
105
106
...
1284