Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
27
11, 2013
Պետական այցով Հայաստան կժամանի ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի շրջանակներում տեղի կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահներ Սարգսյանն ու Պուտինը Գյումրի քաղաքում և մայրաքաղաք Երևանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Երևանում՝...
26
11, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Լիտվա
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Վիլնյուսում Նախագահը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը: Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ:
26
11, 2013
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախը (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ դիվանագիտական աշխատանքի հարուստ փորձն ու գիտելիքները պարոն Հորբախը լավագույնս կծառայեցնի ի նպաստ հայ-նիդերլանդական հարաբերությունների խորացմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է և պատրաստակամ՝ առավել...
23
11, 2013
Նախագահն ընդունել է Քուվեյթի Պետության Էլ Քուվեյթ նահանգի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության Էլ Քուվեյթ նահանգի նահանգապետ Շեյխ Ալի Ալ-Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ նշել, որ հայ-քուվեյթյան հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, և արդեն ավանդական են դարձել երկու երկրների միջև տարբեր մակարդակների փոխայցելությունները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և այդ ամուր հիմքի վրա այսօր տարբեր...
22
11, 2013
Նախագահն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Համիդ Չիթչիանին՝ էներգետիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում: «Մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ որպես հուսալի հարևանի և ջերմ բարեկամի, լավ զարգացում են ապրում: Մենք այդ հարաբերությունները...
22
11, 2013
Նախագահն այցելել է ազգային արժույթի թողարկման 20-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդես
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ ազգային արժույթի թողարկման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) կազմակերպած ցուցահանդես , որտեղ ներկայացել են 1994թ-ից մինչ այսօր ԿԲ-ի թողարկած բոլոր հուշադրամները: Ցուցահանդեսի շրջանակներում կայացել է նաև 2013թ. թողարկված «Հայկական այբուբենի տառերը» հուշադրամների շարքի շնորհանդեսը՝ հայկական տառերի ոսկե և արծաթե հուշադրամների հավաքածուի ներկայացմամբ: Այն համալրում է բանկի թողարկած...
1
...
941
942
943
944
945
946
947
948
949
950
951
...
1351