• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 19
    03, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, անդրադարձել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագահները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների...
  • 18
    03, 2014
    Նախագահը ներկա է գտնվել Արդարադատության ակադեմիայի բացման արարողությանը Նախագահը ներկա է գտնվել Արդարադատության ակադեմիայի բացման արարողությանը   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում Արդարադատության ակադեմիայի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է ակադեմիայի նորակառույց մասնաշենքում, ծանոթացել պայմաններին, զրուցել ակադեմիայի կառավարումն ու ընթացիկ գործունեությունն իրականացնող պատասխանատուների, ինչպես նաև ուսումնական գործընթացում ներգրավված առաջին մասնակիցների հետ: Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ: Հիմնադիրը Հայաստանի...
  • 14
    03, 2014
    Նախագահն այցելել է կառավարական շենքերի նոր համալիրի շինհրապարակ, այնուհետ ներկա է գտնվել մայրաքաղաքում բժշկական գործիքների արտադրության գործարանի բացմանը Նախագահն այցելել է կառավարական շենքերի նոր համալիրի շինհրապարակ, այնուհետ ներկա է գտնվել մայրաքաղաքում բժշկական գործիքների արտադրության գործարանի բացմանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Վ. Սարգսյան հ. 3 հասցեում կառուցվող կառավարական շենքերի նոր համալիրի շինհրապարակ: Հանրապետության Նախագահը ՀՀ քաղաքաշինության նախարարի, Երևանի քաղաքապետի, ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայցի ընթացքում ծանոթացել է կառուցվող համալիրի շինարարական աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ դեռևս 2013թ. ապրիլին մեկնարկած շին. աշխատանքներն ընթանում են ծրագրով...
  • 14
    03, 2014
    Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի հետ Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի հետ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Առողջապահության նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնում, մոր և մանկան առողջության պահպանման վարչությունում, արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի և առկա...
  • 10
    03, 2014
    Նախագահն ընդունել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին Նախագահն ընդունել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին: Հանրապետության Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և կարևորել նրա այցը հայ-սերբական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու և համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սերբիայի միջև դարավոր կապերը բարեկամության բազմաթիվ դրսևորումներ են ունեցել: Նախագահի խոսքով, հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում 1988թ. աղետալի...
  • 07
    03, 2014
    Դուբլինում Նախագահ Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Դուբլինում Նախագահ Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել   Իռլանդիա աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Դուբլինում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի «Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի» ղեկավար Էլենի Թեոխարուսի և Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրոպական խորհրդարանի շրջանակներում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հնարավորությունները, անդրադարձել...
1
...
924
925
926
927
928
929
930
931
932
933
934
...
1349
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: