Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
07
11, 2014
Սերժ Սարգսյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ վերջին տարիներին շատ սերտ համագործակցություն է ձևավորվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների միջև ու այդ առումով հատկապես ընդգծել է...
07
11, 2014
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Օխեդան: Նախագահը շնորհավորել է դեսպան Օխեդային մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը Հայաստանի և Ուրուգվայի միջև կապերի ամրապնդման ու զարգացման, նաև այդ նպատակով ս.թ. հուլիսին...
06
11, 2014
Նախագահը Մոսկվայում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում ներկա է գտնվել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական «Տաշիր» մրցաշարին: Սերժ Սարգսյանը, ով նաև հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է, ողջունել է միջազգային մրցաշարին մասնակցող աշխարհի մի շարք ուժեղագույն գրոսմայստերներին ու Մոսկվայի «Նովոթել» հյուրանոցում...
05
11, 2014
Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ նույն օրը ներկա գտնվելու Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին: Այն կրում է «Տաշիր» անվանումը: Մրցաշարը կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան: Սերժ Սարգսյանը նաև Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի...
04
11, 2014
Նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 15-րդ տարեդարձի առիթով տեղի ունեցած Հայրապետական Մաղթանքի արարողությանը:
03
11, 2014
Նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով, որ երկկողմ քաղաքական շփումները վերջին շրջանում ակտիվացել են: Սերժ Սարգսյանը և Դեյվիդ Լիդինգթոնը հույս են հայտնել, որ դրանք շարունակական կլինեն, և հայ-բրիտանական համագործակցությունը կզարգանա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:...
1
...
884
885
886
887
888
889
890
891
892
893
894
...
1351