Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
28
12, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ գալիք տոների առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան սպորտի ոլորտի պատասխանատուների հետ մասնակցել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Սերժ Սարգսյանը շնորհավորել է նաև պատվավոր կոչումների արժանացած մարզիկներին:...
25
12, 2015
Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Կենտրոնական բանկի կազմակերպված ընդունելությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կենտրոնական բանկ, մասնակցել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Կենտրոնական բանկի և հանրապետության բոլոր առևտրային բանկերի աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
25
12, 2015
Նախագահ Սարգսյանն ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային: Հանդիպման սկզբում անվանի մտավորականը ՀՀ Նախագահին նվիրել է այս տարի լույս ընծայված իր պատմվածքների ժողովածուն՝ վերնագրված «Հարյուր տառապանք»: Էմիր Կուստուրիցան նշել է, թե 2015թ. հայ ժողովրդի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումը զգացական պահ էր բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են հայ ժողովրդի պատմությանը, նաև այն ժողովուրդների համար, ովքեր պատմության ընթացքում...
25
12, 2015
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահը ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է ընդունելությանը մասնակցող լրագրողներին և ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին, նրանց ընտանիքներին՝ մաղթելով առողջություն, երջանկություն և հաջողություններ բոլոր ձեռնարկներին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական...
24
12, 2015
Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Արտաքին գործերի նախարարության ընդունելությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել անցնող տարում նախարարության կողմից իրականացված աշխատանքի համար, արտաքին գերատեսչության բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին մաղթել առողջություն, երջանկություն և հաջողություններ: Իր շնորհավորական խոսքում...
24
12, 2015
Նախագահն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին: Նախագահը ողջունել է հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ գոհունակությամբ արձանագրելով փաստը, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստերի ժամանակացույցը չի խախտվում՝ նախորդ նիստից ուղիղ մեկ տարի անց Երևանում անցկացվում է հերթական՝ 13-րդ նիստը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության...
1
...
798
799
800
801
802
803
804
805
806
807
808
...
1351