Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
02
04, 2016
Նախագահը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզի հետ
Միջուկային անվտանգության վաշինգտոնյան գագաթնաժողովի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ են փաստել էներգետիկայի բնագավառում հայ-ամերիկյան փոխգործակցության զարգացումը, որն ամրապնդվել է ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև 2012թ. հոկտեմբերի 18-ին Երևանում ստորագրված «Էներգետիկայի բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագրով` ամրագրելով երկու երկրների...
02
04, 2016
Վաշինգտոնում Նախագահը մասնակցել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին
ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հրավերով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին Ուոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում մասնակցել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: *** ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Միջուկային անվտանգության գագաթնաժողովում Մեծարգո Նախագահ Օբամա, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վաշինգտոնի միջուկային...
02
04, 2016
Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ
Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Միացյալ Նահանգների մայրաքաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել բարձր մակարդակի հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, միջազգային արդի խնդիրներին, մերձավորարևելյան ճգնաժամին, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին, առկա մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս փուլին և փոխադարձ...
01
04, 2016
Վաշինգտոնում Նախագահը մասնակցում է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին
ԱՄՆ մայրաքաղաքում ապրիլի 1-ին մեկնարկել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովը, որին Միացյալ նահանգների Նախագահ Բարաք Օբամայի հրավերով մասնակցում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ուոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում տեղի ունեցող համաշխարհային հավաքին մասնակցում են ավելի քան հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Գագաթնաժողովում կքննարկվեն միջազգային անվտանգության համար մեծ վտանգ ներկայացնող միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ բարձր...
01
04, 2016
Նախագահը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին Բոստոնից ժամանել է Վաշինգտոն, որտեղ նույն օրը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, ով ՀՀ Նախագահին հանդիպել էր նաև գրեթե մեկ տարի առաջ` 2015թ. մայիսի 7-ին, Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքի առիթով: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ամերիկյան...
31
03, 2016
Նախագահը Մասաչուսեթսում այցելել է Էդվարդ Քենեդիի անվան ինստիտուտ և Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան
Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մարտի 31-ին ՀՀ Նախագահը այցելել է Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան: Տնօրեն Հուրի Բոյամյանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ Սերժ Սարգսյանը շրջել է վարժարանում, հետաքրքրվել կրթական այս հաստատության ընթացիկ գործունեությամբ, առկա խնդիրներով ու ծրագրերով, շփվել վարժարանի սաների և ուսուցիչների հետ: Սուրբ Ստեփանոս եկեղեցու կողմից հիմնված շուրջ 30-ամյա պատմություն ունեցող այս կրթօջախ են հաճախում համայնքի...
1
...
785
786
787
788
789
790
791
792
793
794
795
...
1353