• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 08
    06, 2016
    Հայաստանի և Չեխիայի նախագահները ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովի բացմանը Հայաստանի և Չեխիայի նախագահները ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովի բացմանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանն այսօր Երևանում ներկա են գտնվել հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է արդեն ավանդական դարձած հայ-չեխական գործարար համաժողովի մասնակիցներին ու կազմակերպիչներին և հույս հայտնել, որ համաժողովը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև չեխ գործարարների կողմից Հայաստանի` որպես հնարավորությունների երկրի բացահայտմանը:...
  • 08
    06, 2016
     ՀՀ Նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ Նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ     Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով հունիսի 7-ի երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել են հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ: Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ստորագրել են...
  • 08
    06, 2016
     Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների, գործընկերության և խորացված համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների, գործընկերության և խորացված համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության Նախագահ Ն.Գ. Սերժ Սարգսյանը և Չեխիայի Հանրապետության Նախագահ Ն.Գ. Միլոշ Զեմանը, 2016թ. հունիսի 8-9-ը Նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում տեղի ունեցած բարձր մակարդակի բանակցությունների ավարտին. Հաշվի առնելով հայ և չեխ ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության երկարամյա ավանդույթները, տնտեսական և մշակութային կապերը, ինչպես նաև ընդհանուր արժեքները, Առաջնորդվելով Միավորված Ազգերի Կազմակերպության...
  • 07
    06, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ԵՄ պատվիրակության ամբողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթել խաղաղություն և բարեկեցություն: «Ավելի քան վեց տասնամյակ է անցել այն օրվանից, երբ Եվրոպայի հիմնադիր...
  • 06
    06, 2016
    ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց Հայաստանում» ծրագրի մեկնարկի արարողությունը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց Հայաստանում» ծրագրի մեկնարկի արարողությունը ՀՀ Նախագահի նստավայրում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանի և Չինաստանի Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ Ճան Գաոլիի ներկայությամբ տեղի է ունեցել հայ և չինացի ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանն ուղղված կրթահամալիրի՝ «Չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց Հայաստանում» ծրագրի մեկնարկի արարողությունը: Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ մեր երկրում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտն ու չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կվերածվեն չինական յուրատիպ...
  • 06
    06, 2016
    Նախագահն ընդունել է ՉԺՀ Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ Ճան Գաոլիին Նախագահն ընդունել է ՉԺՀ Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ Ճան Գաոլիին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրի և նրա գլխավորած պատվիրակությանը, ընդգծելով, որ ՉԺՀ առաջին փոխվարչապետի այցը Հայաստան, վկայում է հայ-չինական երկկողմ համագործակցության բարձր մակարդակի և այն ամրապնդելու փոխադարձ ցանկության մասին:...
1
...
765
766
767
768
769
770
771
772
773
774
775
...
1349
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: