Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
21
09, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվել է Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան բերված Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված...
21
09, 2024
Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները, այնուհետև հանդես է եկել ելույթով: «Շնորհավորում եմ...
19
09, 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Սիերա Լեոնեի դեսպան Ալի Բադարա Կամարային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Սիերա Լեոնեի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի հետ: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ կարևորում է երկու երկրների միջև առկա համագործակցային ներուժի բացահայտմանն ուղղված...
18
09, 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Գերմանիա և Հայաստան Եվրամիություն բազմաշերտ համագործակցության օրակարգային հարցերին: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը և այս...
17
09, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի մեկնարկին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով: «Ուրախ եմ ողջունել ձեզ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Այսօրինակ միջոցառումները սպասված և ուրախալի հերթական առիթն են միմյանց հանդիպելու, մեր առջև ծառացած խնդիրները բացահայտելու և միասնական ջանքով դրանց լուծումներ գտնելու համար: Սփյուռքը մեր երկրի և մեր քաղաքացիների հարստությունն է՝ իր բազմազանությամբ,...
16
09, 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներ Օսկար Թաթոսյանին և Թալին Յակուբյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: Հանրապետության նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներին: «Մեծապես գնահատում ենք այն աշխատանքը, որ Ամերիկայի հայկական...
1
...
70
71
72
73
74
75
76
77
78
79
80
...
1333