Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
03
07, 2017
Նախագահը մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գլխավոր դատախազությունում մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է միջոցառմանը մասնակցող դատախազներին և դատախազության բոլոր աշխատակիցներին, մասնագիտական տոնի առթիվ նաև մի խումբ անձանց պարգևատրել պետական բարձր պարգևներով և շնորհել բարձրագույն դասային աստիճաններ: Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է կառավարման նոր համակարգի և պետական իշխանության մարմինների նոր հարաբերակցության...
30
06, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ծննդյան օրվա առթիվ
Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: Հանրապետության Նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Մեծարգո՛ Նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում...
29
06, 2017
Նախագահը ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին, կարևորել նրա այցը Հայաստան և դրա շրջանակներում անցկացված հայ-վրացական գործարար համաժողովը, որը Նախագահի համոզմամբ, նոր խթան կհաղորդի երկկողմ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարձր...
29
06, 2017
Նախագահը ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական ԱԳ նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ բարձր մակարդակի այցերը լավ հնարավորություն են քննարկելու երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդի հարցերը: Նախագահը հույս է հայտնել, որ Մոտոմե Տակիսավայի այցը նոր խթան կհանդիսանա հայ-ճապոնական միջպետական կապերի ամրապնդման գործում:...
29
06, 2017
Նախագահը մասնակցել է կառավարության նիստին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է կառավարության նիստին: Նկատի առնելով, որ նորանշանակ կառավարության անդամների հետ հանդիպումը տեղի է ունենում Ազգային ժողովի կողմից կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը հավանության արժանանալուց հետո, Հանրապետության Նախագահը առաջին հերթին շնորհավորել է կառավարության անդամներին իրենց պաշտոններում նշանակվելու առթիվ, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք կառավարության ծրագրի հաստատումից հետո այս շրջափուլում դրվում են գործադիր իշխանության առջև՝...
28
06, 2017
Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում «Ռիբոկ» սպորտային ակումբի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը սպորտային ակումբի հիմնադիր-ղեկավարների, «Ռիբոկ»-ի տարածաշրջանային ներկայացուցչի, հանրապետության մարզական ու առողջապահական ոլորտների ներկայացուցիչների և այլ հյուրերի հետ շրջայց է կատարել ոլորտի նորագույն և ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց ակումբում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին ու պայմաններին,...
1
...
699
700
701
702
703
704
705
706
707
708
709
...
1359