Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
28
05, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:
28
05, 2017
Հանրապետության տոնի առիթով Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը: Գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի, սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հանրապետության Նախագահը մի խումբ անձանց պարգևատրել է պետական բարձրագույն պարգևներով , շնորհել նաև պատվավոր...
28
05, 2017
Նախագահն ընդունել է Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում թեյի սեղանի շուրջ հյուրընկալել է Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներին, որոնց կազմում են Մադրիդյան ակումբի անդամներ, Տանզանիայի նախկին նախագահ Բենջամին Մկապան և Բոթսվանայի նախկին նախագահ Ֆեստուս Մոգայեն, ովքեր հրավիրված են մասնակցելու այսօր Երևանում կայանալիք «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը, ինչպես նաև՝ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, ով...
28
05, 2017
Նախագահը Սարդարապատում մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հանրապետության բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Զորահանդեսի մասնակիցներին ողջունելուց և Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը ընդունելուց հետո Նախագահը...
27
05, 2017
Կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստը
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլորին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ այն նշանակալի հոբելյան համարելով Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության համատեքստում: «Հարգելի՛ գործընկերներ,...
26
05, 2017
Նախագահը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և բազմաթիվ հյուրերի հետ այսօր Կամերային երաժշտության ազգային կենտրոնում ներկա են գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:
1
...
612
613
614
615
616
617
618
619
620
621
622
...
1264