Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
13
03, 2018
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի արտակարգ և լիազոր դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբը (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նշելով, որ այս տարի Հայաստանն ու Մալայզիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Նախագահն ընդգծել է, որ երկու ժողովուրդների միջև դեռևս 17-րդ դարից եկող պատմական առնչությունները...
12
03, 2018
Նախագահը ընդունել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթնի դե Լանոյին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է նրա գլխավորած պատվիրակության հերթական առաքելության այցը Հայաստան ԱՄՀ-ի հետ համագործակցության նոր ծրագրի բանակցություններից առաջ և հույս հայտնել, որ այցն արդյունավետ կլինի զարգացման հետագա ծրագրերի, թիրախային ուղղությունների, ինչպես նաև ընթացիկ խնդիրների ու մարտահրավերների շուրջ մտքերի փոխանակման...
10
03, 2018
Նախագահը Բեռլինում կատարել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման առաջին քայլը
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Բեռլինում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանին` որպես մրցաշարի պատվավոր հյուրի, այսօր պատիվ է վերապահվել կատարելու մրցաշարի առաջին տուրի՝ Լևոն Արոնյան-Դին Լիրեն պարտիայի մեկնարկն ազդարարող խորհրդանշական առաջին քայլը, որից հետո աշխարհահռչակ ութ ուժեղագույն շախմատիստները խաղատախտակների առաջ սկսել են մրցամարտը:
10
03, 2018
Նախագահը Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը
Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ի երեկոյան Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սարգսյանն այդ արարողությանը մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով` որպես գնահատական այն ներդրման, որ ունեցել է Հայաստանը շախմատի զարգացման և հանրայնացման գործում: Մրցաշարի բացման կապակցությամբ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Հանդիսավոր արարողության...
09
03, 2018
Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Բեռլին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ ներկա գտնվելու Բեռլինում մարտի 10-28-ը կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Որպես մրցաշարի պատվավոր հյուր` Հայաստանի Նախագահը մարտի 10-ին կկատարի խաղի խորհրդանշական առաջին քայլը: Բեռլինյան մրցաշարին կմասնակցի ութ ուժեղագույն շախմատիստ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի...
07
03, 2018
Նախագահը Կանանց տոնի կապակցությամբ պարգևատրել է արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց
Կանանց տոնի նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հյուրընկալել են տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց, ինչպես նաև բազմազավակ ծնողների: Հանրապետության Նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին և ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց գալիք տոնի առթիվ: Նախագահը նաև պետական բարձր պարգևներով խրախուսել է նստավայրում հյուրընկալված կանանց, իսկ բազմազավակ ծնողներին՝ ընտանիքի...
1
...
546
547
548
549
550
551
552
553
554
555
556
...
1264