Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
25
05, 2018
Նախագահական նստավայրում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը: Նիստի սկզբում, Վեհափառ Հայրապետի օրհնությունից հետո, Հանրապետության Նախագահը բոլորին շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ: Կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ որպես համազգային կառույցի...
24
05, 2018
Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը ներկայացրել է վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Նա ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում բարեփոխումների իրականացման հարցում կարևոր գործընկեր է, որի հետ մեր երկիրը շահագրգիռ է շարունակելու ակտիվ համագործակցությունը: Համազեկուցողները գոհունակությամբ արձանագրել են...
24
05, 2018
Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երկրի իշխանությունները մեծապես կարևորում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը, և հավաստիացրել է, որ Հայաստանը պատվով կկատարի իր հանձնառությունը: Նա ասել է, որ այսօր արդեն քաղաքական ողջ գործընթացները...
24
05, 2018
Տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման արարողությունը
Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը: Նախագահ Արմեն Սարգսյանը նախ բոլորին շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյա...
23
05, 2018
Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի երդման արարողություն
Մայիսի 23-ին Հանրապետության Նախագահի նստավայրում, Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի երդման արարողությունը։
22
05, 2018
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Նկարիչների միությունում ներկա են գտնվել Հայաստանի Առաջին Հանրապետությամն 100-ամյանին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը: Տեր և տիկին Սարգսյանները զրուցել են արվեստագետների հետ, շրջել ցուցասրահներում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
1
...
526
527
528
529
530
531
532
533
534
535
536
...
1264