Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
07
06, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանը
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին եւ հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Կոպիրկինն իր գործունեության ժամանակահատվածում առավելագույն ջանքեր կներդնի պատմականորեն ձևավորված բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության...
06
06, 2018
Նախագահը ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի14-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկին Նունե Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը այսօր ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին: Մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվում Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: Գալա համերգին մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ հանդես է եկել տարիներ առաջ այս մրցույթի առաջին...
06
06, 2018
Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարությունը՝ ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ
Վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների և ժամկետների վերաբերյալ: ՀՀ Սահմանադրությամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության և առաջադրման մանրամասները, այդ թվում` ժամկետներ սահմանված չեն, և դրանց սահմանումը սահմանադիրը հստակ վերապահել է երկու իրավական ակտերի, այն է՝ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին և Հայաստանի...
05
06, 2018
Նախագահը ներկա է գտնվել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Ես դառնում եմ դեսպան» ամենամյա միջոցառմանը
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում ներկա է գտնվել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Ես դառնում եմ դեսպան» ամենամյա միջոցառմանը, հանդես եկել ողջույնի խոսքով: Նախագահը գոհունակություն է հայտնել գտնվելու Հայ-ռուսական համալսարանում, որը Հայաստանի երիտասարդ բուհերից է եւ ողջունելու երիտասարդ «Դասավանդի՛ր, Հայաստան» նախաձեռնությունը: «Եթե խոսում ենք ժամանակակից երկրի մասին, ապա անպայման պետք է...
05
06, 2018
Նախագահը ծանոթացել է Հայ-ռուսական համալսարանի գործունեությանն ու ծրագրերին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան: Բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի ու կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել համալսարանում, եղել է համալսարանի մարզական համալիրում, զրուցել այնտեղ մարզվող ուսանողների հետ, ինչպես նաև ծանոթացել լաբորատորիաների հնարավորություններին: Շրջայցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել բուհի ղեկավարության, համալսարանի ինստիտուտների տնօրենների եւ վարչական...
05
06, 2018
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել Ջուն Յամադային և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական համագործակցության օրակարգն էլ ավելի ընդլայնելուն՝ ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես կաևորում են...
1
...
521
522
523
524
525
526
527
528
529
530
531
...
1264