Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
23
06, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է ՌԴ նախագահ Պուտինը
Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ուղերձում մասնավորապես ասված է․ «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ձեր 65-ամյակի առթիվ։ Ռուսաստանում բարձր են գնահատում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման գործում Ձեր ջանքերը։ Սրտանց մաղթում...
22
06, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորությունում
Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել: Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարար սըր Ալան Դանքընի անունից Հանրապետության նախագահի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Նա անդրադարձել է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, որոնք առաջին հերթին ուղղված են...
18
06, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է արտերկիր
Նախագահ Արմեն Սարգսյանը, նախնական պայմանավորվածությունների համաձայն, աշխատանքային հանդիպումների նպատակով հունիսի 18-ին մեկնել է արտերկիր: Հանրապետության նախագահը Միացյալ Թագավորությունում պաշտոնական եւ ոչ պաշտոնական ձեւաչափով մի շարք հանդիպումներ կունենա: Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Բուքինգհեմյան պալատում: Որպես ՄԹ-ում Հայաստանի նախկին դեսպան` նա հրաժեշտի հանդիպումներ կունենա արտաքին գործերի նախարարությունում: Լոնդոնից Հանրապետության նախագահը կմեկնի Ֆրանսիա: Փարիզում Արմեն...
15
06, 2018
Հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները լավ հիմք են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար. Արմեն Սարգսյան
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունները, որոնք լավ հնարավորություն են ստեղծում փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է դեռեւս չօգտագործված մեծ...
14
06, 2018
Նախագահ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, եւ շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն...
14
06, 2018
Միացյալ Թագավորության ազգային տոնի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում ՄԹ դեսպանի կեցավայր
Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ, այսօր այցելել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ դեսպանատան ամբողջ անձնակազմին: Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Ֆարնուորթը մեծապես կարեւորել են հայ-բրիտանական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացումը եւ վերահաստատել բարի կամքը՝...
1
...
518
519
520
521
522
523
524
525
526
527
528
...
1264