Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
30
06, 2018
Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմփեոյի հետ
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 29-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմփեոյի հետ: Ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է հայ-ամերիկյան գործընկերության հետեւողական զարգացումը եւ պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ...
29
06, 2018
Նախագահը հանդիպել է Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախմբի ղեկավար կազմի հետ
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախմբի ղեկավար կազմի հետ։ Հանրապետության նախագահը ողջունել եւ կարեւորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը։
29
06, 2018
Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի կիսանդրիի բացմանը
Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին Վաշինգտոնում ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրիի բացման արարողությանը: 1918-1920 թվականներին Միացյալ Նահանգներում Հայաստանը ներկայացնող առաջին դեսպանի կիսանդրին տեղադրվել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան բակում՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է այն կարեւոր դերը, որն ունեցել է Հայաստանի առաջին...
29
06, 2018
Նախագահը Միացյալ Նահանգներում մի շարք հանդիպումներ է ունեցել
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ին հանդիպում եւ հարց ու պատասխան է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի օժանդակությամբ ԱՄՆ Կոնգրեսում, Սենատում, Սմիթսոնյան ինստիտուտում, ինչպես նաեւ այլ հաստատություններում փորձաշրջան անցնող հայ ուսանողների հետ: Նույն օրը Հանրապետության նախագահն աշխատանքային ճաշ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է...
29
06, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացման արարողությանը: Փառատոնի շրջանակում ներկայացվել է հայկական մշակույթն ու ավանդույթները: Նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, շրջայց է կատարել տաղավարներում, դիտել հայկական կենցաղը, խոհանոցն ու արհեստները ներկայացնող ցուցադրությունները, շփվել մասնակիցների ու այցելուների հետ: Ժողովրդական կենցաղի եւ մշակութային...
28
06, 2018
Նախագահը աշխատանքայի նախաճաշ է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ
Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 28-ի առավոտյան աշխատանքայի նախաճաշ է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմի հետ: Նախագահը կարեւորել է երկկողմ տնտեսական գործակցության խթանմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաեւ ընդգծել է Հայաստանի շահագրգռվածությունը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հետ համագործակցության վերսկսմամբ: Նախագահ Սարգսյանը կարեւորել է նաեւ բարձր մակարդակի այցելությունների ակտիվացումը:
1
...
515
516
517
518
519
520
521
522
523
524
525
...
1264