Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
09
07, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանը
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ): Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը: «Երկու երկրներն ունեն համագործակցության մեծ հնարավորություններ, -ասել է նախագահ Սարգսյանը: -Ժամանակն է իրականություն դարձնել այդ...
06
07, 2019
Ուղիղ բարձրանալու համար պետք է մտածես ուղիղ. ավարտվել է նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն։ Ֆրանսահայ բժիշկ, սրտաբան, ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի հիմնադրամի տնօրեն և «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» ասոցիացիայի փոխնախագահ Ավետիս Մատիկյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, տեղեկացել մատուցվող ծառայություններին։ Բարձրակարգ մասնագետներով ու ժամանակակից...
06
07, 2019
Սյունիքում նախագահ Սարգսյանն այցելել է մարզի մշակութային օջախներ
Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եղել է մարզի մշակութային օջախներում։ Գորիսում նախագահ Սարգսյանն այցելել է հայ անվանի գրող Ակսել Բակունցի տուն-թանգարան։ Թանգարանի բակում Գորիսի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի սաներն իրենց կատարումներով ողջունել են Հանրապետության նախագահին։ Տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ նախագահը ծանոթացել է թանգարանի պայմաններին ու ցուցանմուշներին, զրուցել անձնակազմի հետ։ Նախագահ...
06
07, 2019
Աշխատում եմ Սահմանադրության սահմաններում, ո՛չ դրանից դուրս. նախագահը Քարահունջում վստահեցրել է, որ մեր երկիրը փայլուն ապագա ունի
Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Քարահունջ համայնք: Նախագահը գյուղի երեխաների ուղեկցությամբ այցելել է Քարահունջի համայնքային գրադարան և նրանց նվիրել է իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հեղինակած հեքիաթների գրքերը։ Համայնքի մշակույթի տանը նախագահը հանդիպել է բնակիչների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունները բավարար են, Արմեն Սարգսյանն ասել է. «Անկախ...
06
07, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը Քարահունջ համայնքում մասնակցել է Թթի փառատոնին
Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Քարահունջ համայնքում մասնակցել է թթի ամենամյա փառատոնին։ Նախագահ Սարգսյանը տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի և մարզպետ Հունան Պողոսյանի հետ շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներով, համտեսել թթից պատրաստվող բարիքները, ծանոթացել սյունեցի արվեստագետների ու ժողովրդական վարպետների ստեղծած աշխատանքներին, զրուցել Թթի փառատոնի կազմակերպիչների, մասնակիցների ու փառատոնի հյուրերի հետ։...
06
07, 2019
Սյունիքի մարզն ունի զարգացման մեծ ներուժ. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունիքի մարզի մի շարք արտադրական ձեռնարկություններ
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական մի շարք ձեռնարկություններ։ «Սյունիք Ֆուդ» ընկերությունում, որը մասնագիտացած է պահածոների արտադրության մեջ, նախագահը ծանոթացել է արտադրության գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ։ Արտադրամասերում շրջայցի ընթացքում ընկերության սեփականատեր Սարմեն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել արտադրության ծավալների ու հզորությունների վերաբերյալ։ Գործարանն ունի 80 աշխատակից,...
1
...
485
486
487
488
489
490
491
492
493
494
495
...
1340