Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
18
06, 2019
«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ընդունվի, ընկալվի և հաստատվի առաջին հերթին որպես համազգային վստահության ինստիտուտ. նախագահ Արմեն Սարգսյան
Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 28-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, Հանրապետության նախագահի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, անցյալ տարի կյանքից հեռացած Շառլ Ազնավուրի հիշատակը։ Հանդես գալով բացման խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է....
18
06, 2019
Նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը (The International Paris Air Show): Այն ավիատիեզերական ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցադրությունն է թե՛ ցուցադրության տարածքով, թե՛ մասնակիցների թվով, որը երկու տարին մեկ նույն հարկի տակ է հավաքում ոլորտի համաշխարհային խոշորագույն դերակատարներին: Նախագահ Սարգսյանը Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրության շրջանակում...
17
06, 2019
Հայկական ռոմանսը՝ «Նախագահական համերգաշարում»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում այսօր նախագահական նստավայրում կազմակերպվել է հայկական դասական ռոմանսի երեկո: Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նախագահական նստավայրում կազմակերպված երեկոն նպատակ ուներ...
17
06, 2019
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը նախագահ Սարգսյանին է ներկայացրել Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի ուղղությունները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրին, որի պաշտոնական մեկնարկի արարողությունը կայացել է այսօր: Գաբրիելա Բատաինի–Դրագոնին նախագահ Սարգսյանին է ներկայացրել ծրագրի ուղղությունները՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է աջակցություն ցացաբերել Հայաստանի...
17
06, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի անդամ Ահմադ բին Մուհամմադ Ալ-Ջարուանիին: Նա Հայաստանում է՝ Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդին Հայաստանի Ազգային ժողովի հնարավոր անդամակցությանն առաջարկություն ներկայացնելու առաքելությամբ: Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի գործունեությունը հիմնականում ուղղված է...
17
06, 2019
Նախագահն ընդունել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդում երկու բարեկամ երկրների կապերին և տարբեր ոլորտներում համագործակցությանը: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Քիսլերին՝ երկկողմ հարաբերությունների խորացման գործում...
1
...
419
420
421
422
423
424
425
426
427
428
429
...
1264