Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
06
01, 2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ
Աշխարհասփյուռ սիրելի հայրենակիցներ, Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Սուրբ ծնունդը սիրո, բարության, հույսի և հավատի խորհրդանիշ է, տոն, որը մեր ժողովուրդը նշում է հոգու ցնծությամբ: Այս սրբազան տոնը մեզ հուշում է ավելի հոգատար լինել մեր ազգային տան, մեր ընտանիքի ու մերձավորների, մեր հավատքի ու հոգևոր արժեքների, միմյանց հանդեպ: Սուրբ Ծննդյան տոնը ամեն տարի իր հետ բերում է մեր կյանքում...
31
12, 2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի առթիվ
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Աշխարհասփյուռ սիրելի՛ հայրենակիցներ, Շուտով կշրջենք մեր պատմության եւս մեկ՝ 2019 թվականի էջը: Կշրջենք ապագայի հանդեպ հույսով ու հավատով, նոր ակնկալիքներով ու սպասումներով: Անցնող 2019 թվականն ազգային ու պետական նպատակները նորովի ուրվագծելու տարի էր: Մենք միասին անցանք մեր պետականության ամրապնդման եւս մեկ փուլ: Որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես մեծ ընտանիք՝ մեր առաջնահերթ խնդիրները և գերակայությունները չեն փոխվել։ Սակայն...
28
12, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը վիրահատական միջամտության է ենթարկվել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արտերկրում վիրահատական միջամտության է ենթարկվել և առաջիկա օրերին կգտնվի ապաքինման փուլում:
26
12, 2019
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը՝ «ՍԴ մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստորագրման վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին
Հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստրագրումից հետո Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը մի շարք լրատվամիջոցներից ստացել է հարցադրումներ այն մասին, թե ինչո՞վ էր պայմանավորված նախագահի նման որոշումը, արդյո՞ք որևէ ճնշում եղել է նախագահի վրա՝ օրենքը ստորագրելու հարցում, արդյո՞ք օրենքի ստորագրման որոշումը կայացնելիս հաշվի առնվել են դրա վերաբերյալ արտահայտված...
25
12, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տարեվերջյան հանդիպումների շրջանակում ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին և Գերագույն մարմնի անդամներ Արծվիկ Մինասյանին, Շաղիկ Մարուխյանին և Աշոտ Սիմոնյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին, արտաքին քաղաքական և ներքաղաքական խնդիրներին, տնտեսական զարգացումներին, դատական և իրավական համակարգի բարեփոխումներին, ինչպես նաև մի շարք այլ հարցերի:
25
12, 2019
Նախագահ Սարգսյանն ընդունել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տարեվերջյան հանդիպումների շրջանակում ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին և մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերին, դատական և իրավական համակարգի բարեփոխումներին և մի շարք այլ հարցերի:
1
...
357
358
359
360
361
362
363
364
365
366
367
...
1264