Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
21
01, 2020
Համագործակցության լայն սպեկտր և հսկայական ներուժ. նախագահ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ
Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ: Գեորգի Գախարիան նախագահ Սարգսյանին է փոխանցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ջերմ բարեմաղթանքները: Հայաստանի նախագահը և Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների օրակարգի շուրջ: Նրանք նշել են, որ երկու երկրներն ունեն համագործակցության շատ լայն սպեկտր և հսկայական ներուժ: Ընդգծելով, որ...
21
01, 2020
Նախագահ Սարգսյանը Դավոսում հանդիպել է Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունենում աշխարհի առաջատար ընկերությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը հանդիպել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ճապոնական Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։ Նախագահ Սարգսյանը և...
21
01, 2020
Կատարի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ․ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է հիմնադրամի գործադիր տնօրեն Մանսուր բին Էբրահիմ ալ Մահմուդի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Մանսուր բին Էբրահիմ ալ Մահմուդի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են նախագահ Սարգսյանի՝ վերջերս Կատարի Պետություն կատարած արդյունավետ այցերին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ Կատարում Հայաստանի դեսպանության բացումը, մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, ինչպես նաև ուղիղ օդային հաղորդակցության...
21
01, 2020
Նախագահ Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Վերակառուցման և զարգացմանեվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Նշելով, որ Հայաստանը և ՎԶԵԲ-ն երկարաժամկետ գործընկերներ են՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի և ՎԶԵԲ-ի արդյունավետ համագործակցությունը և տարբեր ոլորտներում հաջողված նախագծերի իրականացումը։ Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է Հայաստանի կառավարության հետ արդյունավետ...
21
01, 2020
«Մայքրոսոֆթ»-ը հետաքրքիր գործընկեր կարող է լինել նախագահական ATOM ծրագրի համար․ նախագահ Սարգսյանը Դավոսում հանդիպել է ընկերության Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Մայքրոսոֆթ» ընկերության Համաշխարհային կոմերցիոն բիզնեսի (WCB) գործադիր փոխնախագահ Ջուդսոն Ալթհոֆի հետ: Կարևորելով ընկերության հետ համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է տեխնոլոգիական և կրթական հանգույց դառնալու՝ Հայաստանի հնարավորությունները։ Ջուդսոն...
21
01, 2020
Պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններ․նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ, որը նաև Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն է։ Ջերմությամբ հիշելով շուրջ երկու տարի առաջ Հայաստան կատարած իր այցը՝ տիկին Մորեն նշել է, որ Հայաստանն ու Շվեյցարիան պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններ ունեն։ Հանրապետության նախագահը և Շվեյցարիայի Ազգային...
1
...
352
353
354
355
356
357
358
359
360
361
362
...
1264