Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
06
05, 2020
Որևէ գործարք չկա և չի կարող լինել
Ի պատասխան որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվության, թե իբր Հանրապետության նախագահի և վարչապետի միջև ինչ-որ գործարք-պայմանավորվածություն կա Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շուրջ, Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, հաշվի առնելով մի շարք ԶԼՄ-ներից ստացած հարցումները, հայտնում է. Որևէ գործարք չկա և չի կարող լինել: Ամբողջ այդ ապատեղեկատվությունը պետք է դիտարկել հերթական...
06
05, 2020
Աշխարհը փոխվում է, և եթե ցանկանում ենք հաջողել, ապա պետք է փոխվենք նաև ինքներս. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աշխարհը համավարակից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» թեմայով վեբինարին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աշխարհը համավարակից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ» թեմայով առցանց վեբինարին, որը նախաձեռնել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ համագործակցելով Futures Studio քննարկումների հարթակի հետ։ Վեբինարները, որոնց մասնակցում են պետական գործիչներ, տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ և փորձագետներ, հնարավորություն են տալիս բաց քննարկում ծավալել՝ արդյունավետ լուծումներ գտնելու տարբեր իրավիճակների, տվյալ...
06
05, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է իր գրասենյակի ընթացիկ գործունեությունը: Այդ համատեքստում Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ Ազգային ժողով են ներկայացվել «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և...
05
05, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շուտափույթ ապաքինում է մաղթել Ռուսաստանի վարչապետին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին, որը գտնվում է կորոնավիրուսից բուժման գործընթացում: Նախագահը նրան մաղթել է առողջություն և շուտափույթ ապաքինում:
05
05, 2020
«Հայ պարկ», Գյումրի, Գյուրջիև․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ
Ծիծեռնակաբերդի այգու տարածքում ստեղծվելիք ապագա համազգային այգին՝ «Հայ պարկ»-ն, իր մեջ ներառելու է մասնավորապես Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Բնական է, որ գաղափարի և նախաձեռնության հեղինակը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, այն քննարկում է մասնագիտական շրջանակների հետ։ Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, որը Մեծ եղեռնի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի համահեղինակն է հայտնի ճարտարապետ Արթուր...
02
05, 2020
Կարևոր է, որ ստարտափներն, անհատները մնան Հայաստանում և դառնան Հայաստանի հաջողակ ու լավ գործարարներ. նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ
Ստարտափների, նոր տեխնոլոգիաների զարգացման համար էական է ինչպես կրթական համակարգն, այնպես էլ համապատասխան միջավայրի ու պայմանների ստեղծումը: Այս մասին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրույցի ժամանակ: «Ստարտափի գործունեության մեջ շատ էական է ստեղծագործ մարդկանց ներգրավումը։ Գիտեք, որ ամենամեծ խնդիրներից մեկը տաղանդավոր, երիտասարդ, լավ կրթված մարդկանց...
1
...
338
339
340
341
342
343
344
345
346
347
348
...
1277