Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
27
04, 2020
Համավարակի դեմ պայքարում ԱՄԷ-ն աջակցում է Հայաստանին. նախագահ Արմեն Սարգսյանի և շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի պայմանավորվածության արդյունքում հատուկ չվերթով բերվել են բուժօգնության պարագաներ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս հեռախոսազրույց էր ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Ի թիվս երկու երկրների փոխհարաբերություններին վերաբերող այլ հարցերի, Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել էին նաև իրենց երկրներում և աշխարհում կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները կարևորել էին երկու երկրների համագործակցությունը...
27
04, 2020
Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ և խորանալ. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին՝ նրա ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի առթիվ։ «Կարևորելով բարեկամության և փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-նիդերլանդական հարաբերությունները՝ մենք մեծապես շահագրգռված ենք խորացնելու և ընդլայնելու Նիդերլանդների հետ փոխշահավետ համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում։ Օգտվելով առիթից՝ խորին երախտագիտություն եմ հայտնում կորոնավիրուսի դեմ...
25
04, 2020
Համագործակցության և համատեղ ջանքերի ներդրման միջոցով հնարավոր կլինի հաղթահարել համավարակի հետևանքները․ նախագահը պատասխան նամակ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատասխան նամակ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին՝ շնորհակալություն հայտնելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում նախագահին և հայ ժողովրդին ուղղված քաջալերանքի խոսքերի համար: «Սա միգուցե ամենաբարդ ժամանակաշրջանն է, որում հայտնվել է աշխարհը վերջին տասնամյակների ընթացքում և որն իր ազդեցությունն է թողնում համաշխարհային հանրության վրա։ Կարծում եմ, համընդհանուր քայլեր պետք է ձեռնարկվեն՝ համավարակի հետևանքով...
24
04, 2020
«Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի»․ ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» պարբերականը հրապարակել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը
«Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունը մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության համար ճանապարհ է բացել», - գրում է ֆրանսիական «Le Monde» հեղինակավոր պարբերականը՝ հրապարակելով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար...
24
04, 2020
«Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դաս քաղելու այդ ողբերգական պատմության էջից». Էմանուել Մակրոնը նամակ է հղել Արմեն Սարգսյանին
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Նամակում ասված է. «Պարոն նախագահ, Սիրելի բարեկամ, Հայոց ցեղասպանության 105-ամյակի հիշատակի այս օրը Ձեզ, ինչպես նաև հայ ժողովրդին հղում եմ իմ լավագույն եղբայրական և բարեկամական ողջույնները: Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլիսի 600 հայ մտավորականների սպանդը, որը սկիզբ դրեց ցեղասպանությանը:...
24
04, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողի մոտ: Նախագահը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։
1
...
336
337
338
339
340
341
342
343
344
345
346
...
1273