Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
30
04, 2020
Համատեղ ջանքերով նպաստել հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը. նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով զրուցել է Լիտվայի նախագահի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: Բարեկամական զրույցի ընթացքում Հայաստանի և Լիտվայի նախագահները տեղեկություններ են փոխանակել կորոնավիրուսի համավարակի հետ կապված երկու երկրներում տիրող իրավիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Առանձին անդրադարձ է եղել համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումներին: Զրուցակիցները կարևորել են...
29
04, 2020
Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ծիծեռնակաբերդում «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնությանը
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գաղափարին և նախաձեռնությանը՝ Ծիծեռնակաբերդի այգու տարածքում հիմնել համերաշխության և հիշողության համազգային այգի՝ «Հայ պարկ»: Նախագահ Սարգսյանին ուղղված նամակում Արա Աբրահամյանը մասնավորապես նշել է, որ այդ նախաձեռնության իրականացումն իր մեջ կարևոր գաղափար ունի և լավագույնս է արձագանքում մեր ժողովրդի ինչպես պատմական, այնպես էլ պետական-հասարակական օրակարգին: «Մեծարգո պարոն...
27
04, 2020
Ժամանակավոր դադարը չի նշանակում հանդիսատես-արվեստագետ կապի ընդհատում. նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Մխիթարյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած՝ «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում անցյալ տարի նախագահական նստավայրում անցկացվեց հայկական ռոմանսի երեկո: Այդ օրն ունկնդիրը մասնակից դարձավ անմոռանալի մի երեկոյի, որի ինքնատիպ զարդն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների եռակի ոսկե մեդալակիր և երեք «Գրան պրի»-ների դափնեկիր Անահիտ Մխիթարյանի...
27
04, 2020
Համավարակի դեմ պայքարում ԱՄԷ-ն աջակցում է Հայաստանին. նախագահ Արմեն Սարգսյանի և շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի պայմանավորվածության արդյունքում հատուկ չվերթով բերվել են բուժօգնության պարագաներ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս հեռախոսազրույց էր ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Ի թիվս երկու երկրների փոխհարաբերություններին վերաբերող այլ հարցերի, Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել էին նաև իրենց երկրներում և աշխարհում կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները կարևորել էին երկու երկրների համագործակցությունը...
27
04, 2020
Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ և խորանալ. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին՝ նրա ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի առթիվ։ «Կարևորելով բարեկամության և փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-նիդերլանդական հարաբերությունները՝ մենք մեծապես շահագրգռված ենք խորացնելու և ընդլայնելու Նիդերլանդների հետ փոխշահավետ համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում։ Օգտվելով առիթից՝ խորին երախտագիտություն եմ հայտնում կորոնավիրուսի դեմ...
25
04, 2020
Համագործակցության և համատեղ ջանքերի ներդրման միջոցով հնարավոր կլինի հաղթահարել համավարակի հետևանքները․ նախագահը պատասխան նամակ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատասխան նամակ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին՝ շնորհակալություն հայտնելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում նախագահին և հայ ժողովրդին ուղղված քաջալերանքի խոսքերի համար: «Սա միգուցե ամենաբարդ ժամանակաշրջանն է, որում հայտնվել է աշխարհը վերջին տասնամյակների ընթացքում և որն իր ազդեցությունն է թողնում համաշխարհային հանրության վրա։ Կարծում եմ, համընդհանուր քայլեր պետք է ձեռնարկվեն՝ համավարակի հետևանքով...
1
...
334
335
336
337
338
339
340
341
342
343
344
...
1272