Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
20
05, 2020
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի, դրա տնտեսական հետևանքների շուրջ նախագահ Սարգսյանը հանդիպումներ է նախաձեռնել քաղաքական ուժերի, հանրային սեկտորի ներկայացուցիչների և մասնագետների հետ
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի, դրա տնտեսական հետևանքների, նոր մարտահրավերների հաղթահարման ուղիների քննարկման նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումների շարք է նախաձեռնել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ: Այս շրջանակում նախագահ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ:...
19
05, 2020
Փորձի ու գիտելիքի համադրությունը կհանգեցնի դրական արդյունքների. նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցներն ու քննարկումները հայազգի հայտնի գործիչների ու գործարարների, տարբեր ոլորտների մասնագետների հետ, ովքեր տարբեր երկրներում և ընկերություններում ընդգրկված են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, այդ թվում՝ պատվաստանյութի մշակման աշխատանքներում: Այդ շրջանակում Հանրապետության նախագահը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ: Ամերիկյան Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը Նուբար...
15
05, 2020
Ցեղասպանության ժխտման խնդիրը գալիս է նրանից, որ այն չի ճանաչվել Թուրքիայի կողմից. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը հնդկական StratNews Global-ին
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով հարցազրույց է տվել հնդկական StratNews Global հեղինակավոր տեղեկատվական պորտալին: Նախագահը պատասխանել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանն, ինչպես նաև գլոբալ համավարակին վերաբերող հարցերին: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացվում է ստորև. -Պարոն նախագահ, մեզ համար մեծ պատիվ է, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Ձեր երկրում իրավիճակը նույնն է, ինչ ամբողջ աշխարհում: Ինչպե՞ս եք գնահատում...
14
05, 2020
Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի նախագծի իրականացումն ազգային միասնականության մթնոլորտ է ստեղծելու. նախագահ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայ պարկ»-ի ստեղծման ծրագիրը
Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի ստեղծման ծրագիրն է այսօր քննարկվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ նախագահի նստավայրում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը: Օրերս նախագահ Սարգսյանը...
13
05, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է երկիրը դարձնել արհեստական բանականության ոլորտում առաջատար. իտալական Rai-Radiotelevisione Italiana-ն ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի մասին
Իտալիայի հանրային հեռարձակող ընկերությունը՝ Rai-Radiotelevisione Italiana ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի և երկրի տեխնոլոգիական զարգացման հեռանկարների մասին՝ նշելով, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը, որի սահմանների մեծ մասը փակ են, փորձում է զարգանալ թվային միջավայրում: «Մենք ուղևորվեցինք մի երկիր, որին Խորհրդային Միությունը վստահել էր տեղեկատվական ոլորտի հետազոտությունները: Հայաստանը նախագահ է ընտրել մի մարդու, որը գիտնական է, գործարար և ֆիզիկոս ու ցանկանում է...
11
05, 2020
Հայտարարություն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի և 14 հարակից օրենքների մասին
«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. ապրիլի 21-ին: Օրենքի ընդունումը Կառավարությունը հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ համատեքստում հանցավոր գործունեության արդյունքում ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի քննարկման փուլում և այն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացնելուց հետո...
1
...
331
332
333
334
335
336
337
338
339
340
341
...
1273