Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
22
05, 2020
Իմ պատկերացրած ապագա Հայաստանում Երևանը պետք է ավելի քիչ բնակչություն ունենա, Գյումրին, Վանաձորը՝ գոնե կրկնակի. նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է առողջապահության ապակենտրոնացման, ժողովրդագրական, պարենային անվտանգության խնդիրները
«Ես կարծում եմ, որ կորոնավիրուսն այսօրվա դժվարությունների, խնդիրների պատճառը չէ, այլ հետևանքը»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, -որովհետև իրական պատճառը փոփոխվող աշխարհն է: Աշխարհը վաղուց, երկար տարիներ փոխվում է: Հայաստանն էլ է փոխված»: Նախագահն ասել է, որ ներկայիս համավարակով և առողջապահության համակարգի վիճակով պայմանավորված՝ կենտրոնացված...
22
05, 2020
«Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ». նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես կապի մեջ է միջազգային իր գործընկերների, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, գիտական կենտրոնների հետ
«Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ» ,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ կոչ անելով քաղաքացիներին կատարել բոլոր պարտականությունները, լինել կարգապահ, մտածել պատասխանատվության մասին, հարազատների, ծնողների, նրանց մասին, ովքեր հիվանդ են կամ թույլ առողջություն ունեն: Ինչ վերաբերում է արդեն իսկ կատարված քայլերին,...
22
05, 2020
Հույս ունեմ, որ կոնվենցիայի շուրջ քննարկումները կդառնան հանրային քննարկման ոչ թե ավարտն, այլ՝ սկիզբը. նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Լանզարոտի կոնվենցիային
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է նաև Ազգային ժողովի վավերացրած Լանզարոտի կոնվենցիային և դրա հետ կապված իր հետագա գործողություններին: «Սա զգայուն հարց է, որովհետև վերաբերում է երեխաներին, նրանց պաշտպանությանը, կրթությանն, ունի որոշակի նրբություններ: Կոնվենցիան 47 երկիր ստորագրել է, 45-ը վավերացրել է՝ սկսած Ռուսաստանից մինչև եվրոպական երկրներ: Մեր...
21
05, 2020
Այլևս անշրջելի իրողություն է, որ Արցախի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական պետություն է. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի Հանրապետությունում սկսվում է պետականաշինության հերթական փուլը։ Իր պարտականություններն է ստանձնում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այսօր նաև իր առաջին նիստն է գումարել Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովը։ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին և նորընտիր պատգամավորներին ևս մեկ անգամ շնորհավորելուց առաջ նախ ցանկանում եմ շնորհավորանքներս հղել Արցախի քաղաքացիներին՝ ժողովրդավարության հերթական...
21
05, 2020
Արցախի շենացման ճանապարհին կարևոր է բոլորիս միասնականությունը. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ՝ շնորհավորելով նրան Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: Նախագահ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել և հետագա հաջողություններ մաղթել Արայիկ Հարությունյանին՝ վստահություն հայտնելով, որ նորընտիր նախագահն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել Արցախի զարգացման, հզորացման, ժողովրդի անվտանգության ու բարեկեցության ապահովման գործին: Նախագահ...
21
05, 2020
Կարևորվել է մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը համավարակով պայմանավորված իրավիճակում. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել նոր կորոնավիրուսի պայմաններում մարդու իրավունքների հարցերին: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է շուրջօրյա աշխատանք, ուսումնասիրում ու վերլուծում է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը...
1
...
330
331
332
333
334
335
336
337
338
339
340
...
1273