• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 13
    12, 2020
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ին հայտարարված զինադադարը, գրավել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը և առաջացել դեպի նույն շրջանի Խծաբերդ գյուղի տարածք: ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունները մինչ այս պահը պատշաճ կերպով հստակ չեն ներկայացրել իրավիճակը և հայկական կողմի իրականացրած գործողությունները։ Հաշվի առնելով իրադրությունը՝ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ...
  • 12
    12, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Վազգեն Մանուկյանի հետ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Վազգեն Մանուկյանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: 
  • 11
    12, 2020
    Կառավարությունը պետք է գիտակցի, որ կա ճգնաժամ և այդ ճգնաժամը հնարավոր է լուծել միայն համազգային ջանքերով. նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ՍիվիլՆեթին Կառավարությունը պետք է գիտակցի, որ կա ճգնաժամ և այդ ճգնաժամը հնարավոր է լուծել միայն համազգային ջանքերով. նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ՍիվիլՆեթին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին. Արշալույս Մղդեսյան - Պարոն նախագահ, մինչև ներքաղաքական իրավիճակին անդրադառնալը կուզեի Ձեր կարծիքը լսել՝ ինչո՞ւ մենք հասանք այս վիճակին, նկատի ունեմ պատերազմն ու պատերազմում պարտությունը, ներքաղաքական այս վիճակը: Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը: Նախագահ Սարգսյան - Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ այս օրերին ունի այդ հարցի կամ բազմաթիվ այլ հարցերի պատասխանը կամ գոնե փորձում է պատասխան գտնել: Ես կփորձեմ մի քիչ...
  • 11
    12, 2020
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է  ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով, հանդիպում ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ առողջություն է մաղթել ԱԺ նախագահին՝ կրկին խստորեն դատապարտելով նրա նկատմամբ կատարվածը և անթույլատրելի համարել բռնության ցանկացած դրսևորում: Նախագահը համոզմունք է հայտնել, որ հատկապես մեր երկրի ու ժողովրդի համար այս բարդ իրավիճակում գերիշխող պետք է լինեն բարձր պատասխանատվությունն ու զսպվածությունը, բացառվեն անհանդուրժողականության և...
  • 10
    12, 2020
    Պետք է դառն իրականությունն ընդունելու խիզախություն ունենանք, գնահատական տանք մեր սխալներին ու առաջ շարժվենք. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչներին Պետք է դառն իրականությունն ընդունելու խիզախություն ունենանք, գնահատական տանք մեր սխալներին ու առաջ շարժվենք. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչներին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի թիմին՝ կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի և մարտահրավերների շուրջ, անդրադարձ է եղել իրավիճակից դուրս գալու ելքերին և լուծումներին: Խոսելով առկա ճգնաժամային իրավիճակի և պատերազմի ընթացքում մեր կրած ցավալի կորուստների մասին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ որպես ժողովուրդ...
  • 10
    12, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
1
...
329
330
331
332
333
334
335
336
337
338
339
...
1337
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: