Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
28
05, 2020
Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը: Հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդագույն իրադրության պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որի ամենաարյունալի ճակատներից մեկը դարձել էր բուն Հայաստանն՝ իր Արևմտյան և Արևելյան մասերով: Պատերազմի քողի տակ Օսմանյան Թուրքիան արդեն տեղահանել և կոտորել էր միլիոնավոր հայերի և վտանգի տակ դրել հայ ժողովրդի բուն գոյությունը: Այս...
27
05, 2020
Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է, և իմ դերն է աջակցել ձեզ. նախագահ Արմեն Սարգսյանը հերթական հեռավար զրույցն է ունեցել Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար հանդիպում-զրույց է ունեցել Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ, որի ընթացքում անդրադարձել է կորանավիրուսի համավարակին, ինչպես նաև դրա հետևանքներին և ազդեցությանը: Հանրապետության նախագահն առաջին հերթին բոլորին հորդորել է լուրջ վերաբերվել համավարակին: «Այն բավականին ագրեսիվ է: Հնարավոր է, որ այլ վիրուսներից շատ չի տարբերվում, բայց քանի որ մենք ապրում ենք բոլորովին այլ...
27
05, 2020
Սա ձեր երկար տարիների աշխատանքի բարձր գնահատականն է. նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով դատական, պաշտպանության, պետական ծառայության և այլ ոլորտների մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների և պատվավոր կոչումների: Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը: Շնորհավորելով ներկաներին՝ գալիք Հանրապետության տոնի, ինչպես նաև պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և բոլորին, ինչպես նաև նրանց ընտանիքներին առողջություն մաղթելով՝ նախագահ Արմեն Սարգսյանը...
27
05, 2020
«Հայ պարկ»-ի և Գյուրջիևի այգու ստեղծումը կարևոր նշանակություն կունենան Երևանի և Գյումրիի համար. նախագահ Արմեն Սարգսյանն իր այս նախաձեռնությունները քննարկել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին: Նրանք զրուցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի երկու նախաձեռնությունների՝ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու և Գյումրիում մեծ մտածող, ծնունդով գյումրեցի Գյուրջիևի անվան այգի հիմնելու մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս երկու նախաձեռնությունների վերաբերյալ կարևոր է ճարտարապետի կարծիքը, ով ոչ միայն Հայոց...
26
05, 2020
Կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ․ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ կլիմայի փոփոխությունը կարող է առանցքային հարց դառնալ քաղաքական օրակարգում
«Կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի յուրահատկությունը ոչ թե վիրուսի բնույթն է, այլ՝ պայմանները, որոնցում այն զարգանում է ,- ռուսաստանյան «Sputnik Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, հավելելով, որ կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ: -Ուստի պետք է նախ նայել այն միտումներին, որոնք սկսվել են վիրուսից շատ ավելի առաջ: Աշխարհը դարձել է շատ ավելի դինամիկ,...
26
05, 2020
Սերբիան պատրաստակամ է կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցել Հայաստանին. նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ: Նախագահներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին, տեղեկություններ փոխանակել համավարակի կանխարգելման և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների մասին, խոսել իրավիճակից դուրս գալու լուծումների մասին: Սերբիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանին՝ նշելով, որ իրենք շահագրգռված...
1
...
327
328
329
330
331
332
333
334
335
336
337
...
1273