• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 09
    02, 2021
    Բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում նախագահ Արմեն Սարգսյանն այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան Բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում նախագահ Արմեն Սարգսյանն այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հետևանքով արդեն տևական ժամանակ բուժվում է բժիշկների հսկողության տակ և աշխատում է հեռավար, բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան: Հանրապետության նախագահը բուժումը կշարունակի նաև Երևանում: 
  • 03
    02, 2021
    Առաջիկա օրերին՝ վերադարձից հետո, նախագահ Արմեն Սարգսյանը կշարունակի քննարկումները Առաջիկա օրերին՝ վերադարձից հետո, նախագահ Արմեն Սարգսյանը կշարունակի քննարկումները Նոր տիպի կորոնավիրուսից ապաքինվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը բժիշկների հսկողության տակ, տնային պայմաններում շարունակում է բուժումը և աշխատում է հեռավար, ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին: Առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ իր մտահոգությունները, ստեղծված իրավիճակից դուրս գալու, խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ իր դիրքորոշումն ու մոտեցումները նախագահ Սարգսյանը բազմիցս արտահայտել է քաղաքական տարբեր ուժերի ու հասարակական...
  • 01
    02, 2021
    Իրադարձություն, որը չեք ցանկանա բաց թողնել. «Astronomy» հեղինակավոր ամսագիրն անդրադարձել է սեպտեմբերին Երևանում նախատեսված STARMUS 6-րդ փառատոնին Իրադարձություն, որը չեք ցանկանա բաց թողնել. «Astronomy» հեղինակավոր ամսագիրն անդրադարձել է սեպտեմբերին Երևանում նախատեսված STARMUS 6-րդ փառատոնին Աստղագիտության ու տիեզերագնացության արդի հարցերը լուսաբանող հեղինակավոր «Astronomy» ամսագիրը, որն իր բովանդակային ուղղվածությամբ ամենատարածվածն ու ընթերցվողն է աշխարհում, 2020թ. դեկտեմբերի համարում հատուկ հոդված է նվիրել 2021 թվականին Հայաստանում անցկացվելիք Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին: Հոդվածում նշվում է, որ սեպտեմբերի 6-11-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում կհավաքվեն համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, աստղագետներ, արտիստներ՝ քննարկելու...
  • 30
    01, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդին Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը և Հորդանանը համընդհանուր հետաքրքրություններ և համագործակցության մեծ հեռանկարներ ունեն: Վերջին շրջանի հանդիպումներն ու արդյունավետ քննարկումները երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացման և խորացման տեսանկյունից նոր ուղիներ են նախանշում: Հայաստանի նախագահը համոզմունք է հայտնել,...
  • 28
    01, 2021
    Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Բանակի օրն այս տարի առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նշում ենք մեր երկրի ու ազգի համար արտակարգ պայմաններում՝ հետպատերազմական բարդ իրավիճակ, բազմաբնույթ ճգնաժամ, ծանրագույն կորուստներ: Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում Հայրենիքի պաշտպանության և ազատության համար զոհված մեր բոլոր նահատակների միշտ կենդանի հիշատակի առաջ: Ապաքինում եմ մաղթում մեր բոլոր վիրավոր հերոսներին։ Զորակցությունս եմ հայտնում բոլոր այն ընտանիքներին, որոնք զօր ու գիշեր սպասում են գերության...
  • 28
    01, 2021
    Հարգանքի տուրք՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հարգանքի տուրք՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Բանակի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին: 
1
...
323
324
325
326
327
328
329
330
331
332
333
...
1340
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: