Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
13
01, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։ Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ:
12
01, 2021
Չինաստանի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը նամակ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Չինաստանի նախագահն իր և իր տիկնոջ՝ Պեն Լիյուանի անունից շուտափույթ ապաքինում է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին և տիկին Նունե Սարգսյանին:
12
01, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին` 80-ամյա հոբելյանի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ. «Հարգարժան պարոն Մաթևոսյան, Սիրելի մաեստրո, Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 80-ամյակի առթիվ։ Տասնամյակներ շարունակ հայ ժողովրդական, գուսանական ու աշուղական, ինչպես նաև ժամանակակից շատ հայ կոմպոզիտորների երգեր Ձեր ձայնի ու կատարողական արվեստի շնորհիվ են ճանաչելի դարձել Հայաստանում, Սփյուռքում և արտասահմանյան շատ...
11
01, 2021
Դեպի «Չորրորդ Հանրապետություն»
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան Բովանդակային պետության կառուցման անխուսափելիության մասին Հայոց պետականությունը վերականգնելու հնարավորությունը վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում եղել է մեր ժողովրդի երազանքը: Այն բխում էր ոչ միայն սեփական մշակույթը, ինքնությունն ու պատմությունը պահպանելու համար ազգային օջախ ունենալու անհրաժեշտությունից, այլ նաև սեփական ճակատագրի տերը դառնալու ձգտումից: Հենց դա է եղել մեր նախնիների առաքելությունը, որոնք գործնականում...
08
01, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է անում առաջնորդվել բացառապես համազգային շահերով, ապահովել հանրության առաջ հաշվետվողականություն և անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները
Հանրապետության նախագահը կարևորում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը և դրա պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հրատապ վերադարձը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը: Նախագահն իրավասու մարմիններին կոչ է անում ինչպես վերոնշյալ փաստաթղթով նշված միջոցառումների իրականացման, այնպես էլ բանավոր պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում...
08
01, 2021
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան նախագահ Արմեն Սարգսյանին շուտափույթ ապաքինում է մաղթել
Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Նախագահ Մատարելլան Իտալիայի Հանրապետության ու անձամբ իր անունից շուտափույթ ապաքինում է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին:
1
...
322
323
324
325
326
327
328
329
330
331
332
...
1337