Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
22
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում այսօր հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսակետն...
22
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին
Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, կուսակցության փոխնախագահներ Դավիթ Կարապետյանին և Էդուարդ Տերտերյանին: Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այդ համատեքստում ներկայացրել են...
20
03, 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետն անդրադարձել են արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և մարդասիրական խնդիրներին, մասնավորապես ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհայտ կորածների և զոհվածների աճյունների հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքներին:...
20
03, 2021
Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը պարտադրում է աշխատել երկկողմ օրակարգն ընդլայնելու ուղղությամբ․ նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է․ «Մեր ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության շարունակական զարգացման համար: Տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը պարտադրում է աշխատել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու...
20
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Ղազախստանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ամուր բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված բազմակողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ: Հանրապետության նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և նրա ընտանիքին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և...
19
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այս համատեքստում Արտակ Թովմասյանը ներկայացրել է իրենց առաջարկություններն ու դիրքորոշումը:
1
...
310
311
312
313
314
315
316
317
318
319
320
...
1340